00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին

© Sputnik / Aram NersesyanДорожный знак у въезда в село Шурнух, Сюник
Дорожный знак у въезда в село Шурнух, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Բաժանորդագրվել
Շուռնուխ գյուղը, բացի իրենց տները կորցրած բնակիչներին տեղավորելու և անվտանգության խնդիրներից, ինչպիսիք առկա են Սյունիքի մյուս սահմանամերձ բնակավայրերում, բախվել է նաև նոր հողեր որոնելու անհրաժեշտությանը։

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի զարգացման տարբերակներից մեկը կարող է դառնալ մոտակա դատարկ գյուղերի բնակեցումն ու տարածքների օգտագործումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց գյուղապետ Հակոբ Արշակյանը։ Հայկական և ադրբեջանական մասերի բաժանված գյուղում առաջնային խնդիրներն են անվտանգությունը և առանց տանիքի մնացած մարդկանց բնակեցումը։

Մի քանի օր առաջ այստեղ փոխել են օդային տագնապի ազդանշանը։ Այն վաղուց կար գյուղում, նույնիսկ օգտագործվել է վերջին պատերազմի ժամանակ, բայց հետո շարքից դուրս էր եկել։ Հիմա նորն են հասցրել գյուղ և տեղադրել։

Առայժմ, բարեբախտաբար, ազդանշանն օգտագործելու առիթներ չկան։ Ճանապարհի մյուս կողմում գտնվող ադրբեջանցիների հետ որևէ միջադեպ չի եղել։ Նրանք չեն փորձել անցնել փողոցը (դե-ֆակտո՝ սահմանը), որտեղ կանգնած են ռուս սահմանապահները։

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյան
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյան

«Դեպքեր են եղել, երբ նույնիսկ հաջողվել է վերադարձնել մյուս կողմն անցած կենդանուն։ Հայ սահմանապահները ռուս զինծառայողների միջոցով կապվել են և վերադարձրել են կենդանուն»,-պատմեց Արշակյանը։

Բայց անվտանգության  հարցը, իհարկե, մնում է։ Ծնողները, գյուղապետի խոսքով, չեն կարող չանհանգստանալ երեխաների համար, երբ պատուհանից տեսնում են մոտակայքում կանգնած ադրբեջանցի զինվորներին։

© Sputnik / Aram NersesyanԱդրբեջանական դիրք՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Ադրբեջանական դիրք՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում

«Երեխան երեխա է մնում։ Ծնողներն ուշադիր հետևում են նրանց։ Անասուններին նույնպես պետք է հետևել, դրանք սովորության համաձայն՝ ջուր խմելու են գնում այն կողմի ձոր, բայց հիմա այդ կողմ արդեն չի կարելի գնալ»,-նշեց Արշակյանը։

Կենդանիներին վերահսկելու հարցն այժմ աստիճանաբար լուծվում է էլեկտրական ցանկապատներ տեղադրելու միջոցով։

Տների հարցը լուրջ է

Սահմանների վերաձևման հետևանքով, ինչպես արդեն գրել ենք, 12 ընտանիք զրկվել է տնից։

Հիմա նրանց մեծ մասը գտնվում է հենց Շուռնուխում, տեղավորվել են ազատ տներում և բերված տնակներում։

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխի բնակիչներն ալեհավաք են տեղադրում տանիքին։
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Շուռնուխի բնակիչներն ալեհավաք են տեղադրում տանիքին։

«Վերջերս մի ընտանիք վերադարձավ Գորիսից։ Իրենց հետ տնակ բերեցին, որ ապրեն այստեղ, մինչև նոր տները կառուցվեն։ Այսինքն հիմա 12 ընտանիքից 2-ը Գորիսում են ապրում, մեկը՝ Կապանում»,-ասում է Արշակյանը, որն ինքն էլ կորցրել է տունը և ստիպված է ապրել գյուղապետարանի նախկին շենքում։

Գյուղում արդեն սկսվել է 12 տների շինարարությունը՝ կառավարության ծրագրի շրջանակում։ Կան նաև բարեգործներ, որոնք 13-14 տուն կառուցելու պատրաստակամություն են հայտնել։ Ենթադրվում է, որ տները պատրաստ կլինեն ամենաուշը մինչև տարեվերջ։

© Sputnik / Aram NersesyanՆոր թաղամասի կառուցումն այն գյուղացների համար, որոնց տներն անցել են Ադրբեջանին
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Նոր թաղամասի կառուցումն այն գյուղացների համար, որոնց տներն անցել են Ադրբեջանին

Բացի գյուղի բնակիչներից, ամենայն հավանականությամբ, նոր տներ կտրամադրվեն նաև Արցախից հարկադիր տեղահանվածներին։

Ֆինանսական օգնությունը՝ 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) տներից զրկված քաղաքացիներին դեռ չեն վճարել։

Համայնքի միջոցներով նաև կվերակառուցվի բազմաբնակարան շենքը, որը կարող է ծառայել, օրինակ, ուսուցիչներին։

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխի գյուղապետարանը
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Շուռնուխի գյուղապետարանը

Ինչ վերաբերում է անասնապահության զարգացման խնդիրներին (գյուղը զրկվել է արոտավայրերից), ապա լուծում կարող են դառնալ գյուղից մի փոքր հեռու գտնվող տարածքները։ Դրանք նույնպես համայնքին են պատկանում (Գորիս խոշորացված համայնք), դա տարբերակներից մեկն է։

«Մենք նաև համայնքի կազմում 3 գյուղ ունենք՝ Վանանդ, Աղբուլախ, Ձորակ» (Շուռնուխից 9-13 կմ հեռու- խմբ․)։ Այդ երեք գյուղերը բնակեցված չեն։ Ես կարծում եմ, որ ապագայում դրանք բնակեցնելու, նոր տներ կառուցելու հեռանկար կա»,-նշեց Արշակյանը։

Գլխավորն անվտանգությունն է

Սյունիքի մարզի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, խոսելով վերոնշյալ գյուղերի տարածքների օգտագործման գաղափարի մասին, Sputnik Արմենիային ասաց, որ այդ հարցը առաջիկայում դեռ պետք է քննարկվի:

«Նախագիծն իրատեսական է, բայց առայժմ չի քննարկվել։ Հիմա առաջնահերթ խնդիրները անվտանգության և բնակարաննեով ապահովելու հարցերն են»,-ասաց Ղուկասյանը։

Դրանից հետո հնարավոր կլինի զբաղվել գյուղի զարգացման և այլ սոցիալ-տնտեսական հարցերով։ Ընդ որում՝ այդ ուղղությամբ զարգացման ներուժ կա, այդպիսի նախագիծը կդիտարկվի։

© Photo : Yandex / ScreenshotՇուռնուխն ու մոտակա գյուղերը՝ քարտեզին
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Շուռնուխն ու մոտակա գյուղերը՝ քարտեզին

Հիշեցնենք՝ պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

Լրահոս
0