00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ հաջողվել է վարակը կառավարելի շրջանակներում բերել, բայց... նախարար

© Sputnik / Armenuhi MkhoyanМинистр здравоохранения Анаит Аванесян во время посещения "Медицинского центра Гюмри" (12 февраля 2021). Гюмри
Министр здравоохранения Анаит Аванесян во время посещения Медицинского центра Гюмри (12 февраля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Բաժանորդագրվել
Ճանաչողական այցի ժամանակ նախարարը նշել է, որ վերջնական փուլին են հասել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում, փոքր խմբաքանակ արդեն իսկ որպես նվեր ներկրվել է։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Շիրակի մարզ կատարած ճանաչողական այցի ժամանակ անդրադառնալով հանրապետությունում համավարակի թվերին վստահեցրեց, որ հաջողվել է վարակը կառավարել:

«Բայց ասել, թե կորոնային հրաժեշտ ենք տվել վաղ է, կանխատեսումներ անելը բավական բարդ է և շատ կարևոր է, որ այն փոքրաթիվ միջոցառումները, որ դեռ առկա են, բնակչության կողմից շարունակվեն հետևել»,-նշեց նախարարը՝ հույս հայտնելով, որ պատվաստումների գործընթացը նորմալ ընթանալու ու բնակչության ռիսկային խմբերի պատվաստման դեպքում վարակի ալիքներ այլև հանրապետությունում չենք ունենա:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱնահիտ Ավանեսյանը Գյումրիում. 12 փետրվարի, 2021
Մեզ հաջողվել է վարակը կառավարելի շրջանակներում բերել, բայց... նախարար - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում. 12 փետրվարի, 2021

Անդրադառնալով պատվաստումներին՝ նախարարը վստահեցրեց, որ մի քանի հարթակով բանակցություններ են վարում՝ Հայաստանի համար լավագույն պայմաններով պատվաստանյութը ապահովվելու համար:

«Արդեն իսկ վերջնական փուլին ենք հասել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում, փոքր խմբաքանակ արդեն իսկ որպես նվեր ներկրվել է, և ավելի մեծ խմբաքանակի սպասում ենք մոտակա ժամանակում»:

Ի դեպ, հանրապետությունում համավարակի դեմ պատվաստվողներ արդեն կան, արդյունքներն, ըստ նախարարի, դրական են. թեև դրա մասին խոսելը վաղ է, բայց այս ընթացքում կողմնակի ազդեցություն պատվաստողների շրջանում չի գրանցվել, ընթացքը հանգիստ է:

Պատրաստ ենք նաև ռուսական պատվաստանյութ գնել. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Առաջնային պատվաստման ծրագրում կլինեն ռիսկային խմբի քաղաքացիները՝ 60 տարեկանից բարձր անձիք, բուժաշխատողներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձիք, փակ հաստատությունների շահառուներն ու աշխատակիցները:

Պատասխանելով լրագրողների հարցին նախարարը նաև անդրադարձավ երեկ Ազգային ժողովում բուռն քննարկվող «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի:

«Այո՛, բավական բուռն էր, ինչն անակնկալ էր, քանի որ հանձնաժողովի նիստին նախագիծը քննարկվել էր և որոշակի փոփոխությունների առաջարկներ հնչել էին և մեր կողմից ընդունվել, բայց նորմալ ընթացք է՝ նախագծերը դրվում են քննարկման՝ որոշ դեպքերում մերժվում են, որոշ դեպքերում անցնում՝ խնդիր չկա: Կդիտարկենք, կնայենք, գուցե համալրվի նախագիծը, լրամշակվի և նոր շրջանառության մեջ կդրվի»,-նշեց նախարարը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՏոմոգրաֆիկ նոր սարքավորումը
Մեզ հաջողվել է վարակը կառավարելի շրջանակներում բերել, բայց... նախարար - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Տոմոգրաֆիկ նոր սարքավորումը

Նա անդրադարձավ նաև մարզային բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և մասնագիտական կադրերով համալրման հարցին:

Այցի շրջանակներում նախարարի գլխավորած պատվիրակությունը Գյումրու բժշկական կենտրոնում մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում. դա հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։ 

Լրահոս
0