ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ամերիկացի գործընկերներին դադարեցնել «զենք ճոճել» Սև ծովում, ինչպես նաև չփնտրել պատրվակներ, որոնք արդարացնում են ջրատարածքում գտնվելը: Դեսպանատունը գրել է այս մասին իր Twitter-ում փետրվարի 10-ի երեկոյան։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտնել էին թուրքական նավատորմի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին, որին մասնակցել են երկու էսկադրային ականակիր ու P-8A երկու հետախուզական ինքնաթիռ:
«Կոչ ենք անում ամերիկացի զինվորականներին դադարեցնել անխոհեմ կերպով զենք ճոճել ու իրենց գործով զբաղվել Միացյալ Նահանգների տարածքային ջրերում։ Սև ծովի խաղաղությունն ու անվտանգությունը ուրիշի միջամտության կարիք չունեն», - նշված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Դեսպանատանը նաև նշել են, որ ԱՄՆ-ն Սև ծովում թշնամի ու պատրվակներ է փնտրում «զորավարժությունների դրոշի ներքո» Սև ծովում ներկայությունն ավելացնելու համար:
Մինչ այդ՝ հունվարի 23-ին, ջրատարածքում էր գտնվում ամերիկյան «Դոնալդ Քուք» Էսկադրային ականակիրը, այն միացել էր մեկ այլ՝ «Պորտեր» նավին։ Երեկ դրանք հեռացել են Սև ծովից։
Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար