ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքնին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը մանրամասներ է ներկայացրել վերջերս Արցախ կայացած այցից՝ ևս մեկ անգամ շեշտելով ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքների կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Զարեհ Սինանյանը նշել է, որ առաջիկայում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում և հանդիպումներ կունենա համայնքային լայն շրջանակների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը։