00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվո՞ւմ է. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

© Photo : Минобороны РоссииИнженерные подразделения российских миротворческих сил проводят разминирование Степанакерта (5 января 2021). Карабах
Инженерные подразделения российских миротворческих сил проводят разминирование Степанакерта (5 января 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաջադրանքները կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի քսանյոթ դիտակետում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են իրականացնում, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Разминирование территории Нагорного Карабаха в районе Мартуни - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2021
Խաղաղապահներն ականազերծման աշխատանքներն են կատարում Մարտունիում

Նշվում է, որ մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 27 փախստական: 2020թ. նոյեմբերի 14-ից ի վեր հայրենիք է վերադարձել 52415 մարդ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 15 կմ ճանապարհ, 40 շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 22 պայթյունավտանգ առարկա: 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր ընդհանուր առմամբ մաքրվել է 1296,3 հա տարածք, 413,8 կմ ճանապարհ, 1242 շինություն, այդ թվում` սոցիալական կարևորություն ունեցող 29 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24249 պայթուցիկ առարկա։

ՌԴ ՊՆ-ն հիշեցնում է, որ փետրվարի 9-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական հսկողությամբ իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Ռուս խաղաղապահները Բաքու են տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ մարդու, Երևան են վերադարձել հինգ գերիներ:

Ռուս խաղաղապահներն ապահովել են նաև Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների մուտքը հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

 Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0