00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում և Բելառուսում տեղի ունեցածները կանդրադառնա՞ն ԵԱՏՄ-ի վրա․պատասխանում է Պանկինը

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցЗаместитель министра иностранных дел РФ Александр Панкин
Заместитель министра иностранных дел РФ Александр Панкин  - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանը չի վախենում ԵԱՏՄ-ի ապագայի համար, քանի որ անդամակցությունը միությանը պետությունների գիտակցված ընտրությունն է․դրա հիմքում զուտ տնտեսական նկատառումներն ու հաշվարկներն են:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Անցած տարի ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը և Ղրղզստանը ցնցած խոշոր քաղաքական աղետները չեն անդրադառնա միության ապագայի վրա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Ակնհայտ է, որ անցած տարին աննախադեպ հագեցած էր քաղաքական կատակլիզմներով։ Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ի գործունեության կանխատեսման հարցում մենք հակված չենք իրավիճակը դրամատիզացնելուն», - ասել է դիվանագետը։

Մակարյան. «Աշխատանքային միգրացիայի ամենախոցելի կողմերից մեկը հաճախ ստվերային լինելն է» - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում

Նա հիշեցրել է, որ նման մտավախություններ եղել են դեռ 2018-ին Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո, սակայն Երևանը չի փոխել կուրսը ԵԱՏՄ-ի նկատմամբ։

«Հայաստանը եղել ու մնում է միության ակտիվ մասնակիցներից մեկը», — հիշեցրել է նա:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներն օբյեկտիվ և փոխշահավետ բնույթ ունեն: Այլ կերպ ասած՝ միությանն անդամակցությունը պետությունների գիտակցված ընտրությունն է․ դրա հիմքում զուտ տնտեսական նկատառումներն ու հաշվարկներն են։

Նա ընդգծել է, որ հենց այս առանցքային հանգամանքն է կանխորոշում է միության  «դիմադրողականությունը»  բոլոր ոչ տնտեսական գործոնների նկատմամբ, որոնք, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, պետք է բացասաբար անդրադառնային դրա զարգացման վրա։

«Ամբողջ 2020 թվականի ընթացքում միության բոլոր մարմինների կայուն աշխատանքը (չնայած կորոնավիրուսի համավարակի հետ կապված բարդություններին), ինչպես նաև մի շարք կարևոր որոշումների ընդունումը, որոնք կսահմանեն ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը մոտակա հեռանկարում, դրա լավագույն ապացույցն են», — նշել է Պանկինը:

ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը կարող է պատրաստ լինել 2021 թվականին

ՌԴ ԱԳ փոխնախարարը շարունակել է, որ խոսքը մասնավորապես այնպիսի որոշումների մասին է, ինչպիսիք են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների հաստատումը մինչև 2025 թվականը և Ուզբեկստանին ու Կուբային ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելը:  

Լրահոս
0