ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմը ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է ռուսական «Ռոդինային»: Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային թիմի մամուլի ծառայությունը։
«Արարատը» «Ռոդինային» հաղթել է 4։0 հաշվով։ Երևանյան թիմի կազմում երկու գնդակ է խփել թիմի նորեկ Մաքսիմ Զադերական, մեկական գոլ էլ խփել են Էդգար Մալաքյանն ու Արտակ Եդիգարյանը:
ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում Վարդան Բիչախչյանի թիմն արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Արաբական Միացյան Էմիրությունները ներկայացնող «Ատլետիկո Արաբիային» (7:1) և «Լիվային» (4:1):