ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել իտալական «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, գրում է Il Messaggero-ն։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
«Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել 32-ամյա կիսապաշտպանի հետ, սակայն այդ հարցում կարող է կարևոր դերակատարում ունենալ նրա գործակալ Մինո Ռայոլան: Առաջիկայում Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, ապա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, բայց նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում, որտեղ կշարունակի խաղալ առնվազն մինչև 2022-ի ամառ։
Մխիթարյանն ու Ռոնալդուն լավագույնն են Իտալիայում «գոլ+փոխանցում» համակարգով
Ճանաչվել է «Ռոմա»-ի 2020-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: