Ներմուծման ծավալների կտրուկ անկումը մասամբ կապված էր կորոնավիրուսային ճգնաժամի և փակ սահմանների, ինչպես նաև եվրասիական ապրանքներով փոխարինելու հետ (օրինակ` վերջին տարիներին աճել է կահույքի ներմուծումը Ռուսաստանից եւ Բելառուսից)։ Ճգնաժամի պատճառով կրճատվել է նաեւ ընդհանուր ներմուծումը։
«Ես ձեզ ցույց կտամ մի բան...». հայ գործարարները շարունակում են Թուրքիայից ապրանք ներկրել
Եթե 2019թ․-ին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 միլիոն դոլարի ապրանք (դրանցից 69,4 միլիոնի՝ հագուստ), ապա 2020թ-ին ներկրումը կազմել է մոտ 100 միլիոն դոլար(այնուամենայնիվ ազդեցություն է ունեցել արցախյան պատերազմն ու դրանում Թուրքիայի գործոնը)։
Անցած տարի ներկրվել է ավելի քան 33 միլիոն դոլարի հագուստ։ Այդպիսով, տեքստիլը կազմել է ամբողջ ներկրման մոտ 1/3-ը։
Հագուստը կթանկանա՞․ թուրքական ապրանք ներկրող հայ գործարարները «օդում կախված» են մնացել