ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեն Նուր-Սուլթանում Ղազախստանի ռազմական գերատեսչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության հարցերը, այդ թվում ղազախական բանակի համար թուրքական անօդաչու թռչող սարքերի(ԱԹՍ) մատակարարումները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանական գերատեսչությանը:
Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը հանդիպման ընթացքում կարևորել է ռազմատեխնիկական համագործակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, որակյալ մասնագետների պատրաստման գործում
ինչպես Ղազախստանի պաշտպանության ազգային համալսարանում, այնպես էլ Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում։
Իր հերթին Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Մուխամեջան Տալասովի հետ քննարկել է խոշոր թուրքական ընկերությունների հետ համագործակցության հարցը։
Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը
«Կողմերը քննարկել են անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակների ձեռքբերումը՝ ղազախական ձեռնարկություններից մեկում դրանց սպասարկման հետագա տեղայնացմամբ, ինչպես նաև Թուրքիայի ձեռնարկությունների արտադրության զրահատանկային սպառազինության հնարավորություններին ծանոթանալու հարցերը»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկայում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունն իրականացվում է զորքերի և հատուկ գործողությունների ուժերի պատրաստման ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների, հետախուզական և հարվածային անօդաչու միջոցների կիրառման մարտավարության շրջանակներում:
«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը