ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու:
«Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են»,– հայտնում է ծառայությունը։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով` դրանցից 15-ը քաղաքացիական անձինք են:
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան