00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպուտնիկ V»–ի շուրջ դեռ բանակցում ենք. ինչո՞ւ է Հայաստանը այլ պատվաստանյութ ընտրել

© Sputnik / Ростислав Нетисов / Անցնել մեդիապահոցМассовая вакцинация от COVID-19 в России
Массовая вакцинация от COVID-19 в России - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում պետք է պատվաստվի բնակչության առնվազն 10 տոկոսը։ Առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում տարբեր պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Փետրվարի 1-ին Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։

««Սպուտնիկ V» պատվաստանյութի արժեքը, դեղաչափերի քանակներն ու գնման ժամկետները դեռ բանակցային փուլում են», - նշված է ՀՀ առողջապահության նախարարության պատասխանում։

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ 2020 թվականի սեպտեմբերին ՀՀ առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել «COVAX FACILITI» նախաձեռնության հետ։ Այս ընթացքում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է Covid 19-ի դեմ պատվաստանյութեր։ «COVAX FACILITI» նախաձեռնության շրջանակում վերջին առաջարկը եղել է «AstraZeneka» ընկերության պատվաստանյութը` նախատեսված բնակչության 3 տոկոսի համար, որը չի մերժվել «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետներում հասանելիությունը` (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը (1 դեղաչափն արժե 4 ԱՄՆ դոլար)։

Тестирование на антитела к коронавирусу - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2021
Կորոնավիրուսին վերաբերող բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են, կամ հակասական թվեր

Հայաստանը այլ պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ բանակցությունները շարունակում է ինչպես պատվաստանյութ արտադրող այլ կազմակերպությունների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։

Հիշեցնենք` հունվարի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կայացել է Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հնարավորություններն ու առաջարկները: Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային տարբերակով։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները: Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատո
ւթյան ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Լրահոս
0