00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցИгроманы
Игроманы - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվել
Վերջին օրերին հայ հասարակությունը ցնցվեց 15–ամյա տղայի մահվան լուրից։ Տղայի դիակը գտան Կիևյան կամրջի տակ, ողբերգական լուրը կայծակնային արագությամբ տարածվեց սոցցանցերում և առաջ քաշեց կատարվածի պատճառների մի քանի վարկած, որոնցից գլխավորը շարունակում է մնալ X խաղը։

15–ամյա Հրաչյա Ներսիսյանի ողբերգական մահվան շուրջ ծավալված քննարկումների ֆոնին Sputnik Արմենիան զրուցել է հոգեբանի հետ` հասկանալու համար, թե ինչ հոգեբանական խնդիրների են բախվում դեռահասները, և ինչպես կարող են ծնողներն օգնել երեխաներին անգամ անլուծելի թվացող խնդիրները հաղթահարելու համար։

Работа со смартфоном - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2019
Սարսափներ «Momo»-ի մասին. ինչու Հայաստանում ծնողները չպետք է խուճապի մատնվեն

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտումյանի խոսքով`դեռահասության տարիքում երեխաների հիմնական հոգեբանական խնդիրը ինքնահաստատման մեծ պահանջն է։ Փորձում են հասկանալ, թե ինչի են ունակ, ինչ կարող են իրենց թույլ տալ, ինչ իրավունքներ ունեն։ Մի կողմից հասկանում են, որ արդեն հասուն են, մյուս կողմից` չափահաս չեն, և իրենց իրավունքները սահմանափակ են։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

«Դեռահասները գերզգայուն են իրենց ինքնագնահատականին վերաբերող ցանկացած ակնարկի նկատմամբ։ Այդ տարիքային ճգնաժամի հաղթահարումը շատ հեշտ է, եթե դեռահասը լավ հարաբերություններ ունի ընտանիքի հետ։ Շատ կարևոր է, որ երեխան մտերիմ, փոխվստահող, ընկերական հարաբերություններ ունենա ծնողերի հետ։ Դա լինում է այն դեպքում, երբ ծնողը փորձում է երեխայի ընկերը լինել և հաղորդակից լինել նրա աշխարհին։ Ինչքան էլ ծնողի համար բարդ է, բայց պետք է որոշ իրավիճակներում ձեռնպահ մնա, չքննադատի երեխային, թեկուզ կատակով չծաղրի, ծնողական վախերից ելնելով` արգելքներ չդնի երեխայի առաջ։ Իսկ եթե ինչ–որ բան արգելում են, պետք է բացատրեն, հիմնավորեն, որովհետև դեռահասները լուրջ փաստարկներ են ուզելու։ Կարևոր է, որ անջրպետ չստեղծվի սերունդների միջև, և ծնողը լինի ժամանակակից ու տեղեկացված դեռահասի հետաքրքրություններից»,–ասում է Մկրտումյանը։

Նրա խոսքով` ծնողն ամեն օր պետք է ժամանակ հատկացնի երեխայի հետ ոգեղեն շփմանը, ոչ թե երեխային հարցնի` ո՞նց ես, ի՞նչ ես արել կամ կերել, այլ լրջորեն հետաքրքրվի երեխայի աշխարհով` պահպանելով հայացքների կոնտակտը։ Երբեմն ծնողները, հեռախոսի կամ համակարգչի մեջ մի բան փնտրելով, փորձում են խոսել երեխայի հետ, որը ճիշտ չէ, երեխան պետք է տեսնի, որ ծնողը ժամանակ ունի իր համար։

Այդ դեպքում եթե նույնիսկ երեխան ինչ–որ բան թաքցնի, ծնողը հեշտ կորսա դա և հարցերի միջոցով կպարզի։

«Երեխան պետք է վստահ լինի, որ ինքն ինչ էլ արած լինի, կարող է հանգիստ պատմել տանը և իրեն կպաշտպանեն։ Երեխան պետք է իմանա, որ իր արածների համար պատասխանատվություն կրելու է, բայց ծնողը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է իրեն։ Բայց եթե վստահ չեղավ, եթե մտածեց, որ հիմա իրեն կծեծեն, կամպատվեն, ուրեմն անջրպետ կառաջանա, ու ծնողին ոչինչ էլ չի ուզի ասել»,–վստահեցրեց նա։

Ավելի հաճախ դեռահասները կարող են գնալ հանցագործության, քան ինքնասպանության, որովհետև կյանքի իմաստի կորստի երևույթը բնորոշ է ավելի հասուն տարիքին, երբ կյանքի իմաստը հասկանում են և լիարժեք գիտակցում։

Համակարգչային խաղեր, դեռահասների կողմից կատարվող հանցագործություններ. ինչպե՞ս կանխարգելել - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Դեռահասների վտանգավոր խաղերը. զրույց՝ Նելլի Դուրյանի հետ

«Ցավոք, պատերազմի պատճառով մեր հանրապետությունում ստեղծվեց մի իրավիճակ, երբ դեռահասները, որոնց աշխարհում դեռ մահ չկար, բախվեցին մահվան իրականությանը և տեսան, թե ինչքան իրական, ինչքան երիտասարդ կարող է այն լինել։ Եթե քննարկենք ողբերգության պատճառի այն վարկածը, որ երեխային խաղի միջոցով վախեցրել են, որ կոչնչացնեն նրա ընտանիքը, ապա տղան ոչ միայն հավատացել է, այլև համոզված է եղել, որ դա հնարավոր է, քանի որ արդեն առերեսվել է մահվան իրականության հետ։ Դա բերում է երեխայի մոտ սաստիկ վախի, և այդ պատասխանատվությունը, որ իր պատճառով կարող է տուժել իր ընտանիքի անդամներից մեկը, իրեն ելք չի թողնում, և նա ստիպված գնում է այդ քայլին»,–բացատրեց մասնագետը։

Ծնողը պետք է զգուշանա, երբ երեխայի վարքում լուրջ փոփոխություններ նկատի` երեխան սկսի չշփվել, ինքնամփոփ դառնա։ Եթե ծնողը չի կարողանում գտնել պատճառը, ապա պետք է շտապ մասնագետի դիմել։

Բացի այդ, ծնողը միշտ պետք է կապ պահի դպրոցի, դասղեկի հետ, հետևի երեխայի առաջադիմությանը։ Երեխայի պարապությունը պետք է կանխել, նա պետք է միշտ զբաղված լինի, պարապմունքների գնա, որպեսզի վտանգավոր զբաղմունքներով գայթակղվելու ժամանակ չունենա։

Նշենք, որ 15-ամյա Հրաչյայի մահվան առնչությամբ ՀՀ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
««Սինի կիտի» շուրջ հիստերիան պետք է թարգել»․ հորդորում է Սամվել Մարտիրոսյանը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մինչև չավարտվի նախաքննությունը, որևէ վարկած ասելը սխալ է։

«Այսօր ամբողջ համացանցը ողողված է այն լուրերով, որ երեխան կոնկրետ խաղ է խաղացել։ Դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ, կիմանանք նախաքննության ավարտից հետո։ Այդ խաղը վտանգավոր է, քանի որ կարող է տանել ինչպես ինքնավնասման, այնպես էլ ինքնասպանության։ Դեռևս 2017 թվականից մեր ամբողջ ստորաբաժանումը մտավ հանրապետության հանրակրթական շուրջ 1400 դպրոցներ և խոսեց այդ խաղերի վտանգավորության մասին»,–ասաց Դուրյանը։

Մուտացված մոդայիկ մանկություն. ինչպես «ռեզինն» ու «գործնագործը» փոխարինվեցին սմարթֆոնով

Նրա խոսքով`ոստիկանությունը դեռևս այն ժամանակ ուներ խնդիր` չասել այդ խաղերի անունները, որովհետև երեխաները կարող էին լսել։ Իսկ դպրոցներում հանդիպումներ էին կազմակերպում ոչ թե երեխաների, այլ երեխաների ծնողների ու ուսուցիչների հետ, որպեսզի այն երեխաները, որոնք չգիտեն այդ խաղերի մասին, չսկսեին հետաքրքրվել։

Ծրագրավորող Արման Մամյանն էլ ողբերգական դեպքից և տարօրինակ խաղից խուճապի մատնված ծնողներին հիշեցնում է, որ կան ընկերություններ (ESRB (Entertainment Software Rating Board), PEGI (Pan European Game Information), IARC (International Age Rating Coalition)), որոնք զբաղվում են խաղերի տարիքային վարկանիշներ (այլ կերպ ասած` սահմանափակումներ) տալով:

«Այս կազմակերպությունները, որոնք գործում են դեռևս 1994 թվականից, ստեղծվել են, որպեսզի օգնեն ծնողներին հետևելու իրենց երեխաների զարգացմանը և մինչև ինչ-որ խաղ, ֆիլմ, մուլտֆիլմ գնելը իմանալ, թե ինչ է իր մեջ պարունակում խաղը և որ տարիքից սկսած է թույլատրվում այն խաղալ: Գնահատականը որոշվում է այդ թվում նաև մի շարք հոգեբանների կազմած «հաշվետվության» վրա»,– նշում է ծրագրավորողը:

Հավելենք, որ այն խաղը, որի հետ կապում են 15-ամյա Հրաչյայի մահը, համակարգչային խաղերի ցանկում չկա, միջազգային որևէ ընկերության կողմից «սերտիֆիկատ» չունի, հնարավոր չէ գտնել որոնողական համակարգում։ Ոմանք կասկածի տակ են դնում անգամ այդ խաղի գոյությունը, այդուհանդերձ ծնողները պետք է չկորցնեն զգոնությունը և հետևեն հոգեբանի ու ծրագրավորողի` վերը թվարկած խորհուրդներից։

Լրահոս
0