00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ նախագահը պատմեց, թե ինչպես ու ինչու են թողարկվել նոր եվրապարտատոմսերը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցЕврооблигации
Еврооблигации  - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվել
Մարտին Գալստյանը հայտնեց, որ պարտատոմսերը 10-ամյա պարտքային արժեթղթեր են` ԱՄՆ դոլարով, 3.875 տոկոս եկամտաբերությամբ, 750 մլն դոլար ընդհանուր ծավալով։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը որոշ մանրամասներ է հայտնել մեկ շաբաթ առաջ թողարկված 750 մլն դոլար ծավալով պարտատոմսերի թողարկման մասին։

Кандидат на пост председателя ЦБ Мартин Галстян на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Վարկերի ծավալն այս տարի կարող է 2020թ–ից ցածր լինել. ԿԲ–ի կանխատեսումը լավատեսական չէ

«Թողարկման հաջորդ օրը ես մամուլում որոշ հրապարակումներ տեսա։ Բայց հիմա ասեմ ձեզ այդ պատմությունը։ Նախ ասեմ, որ պահանջարկը շատ մեծ է եղել։ Այդքան մեծ պահանջարկ ՀՀ–ի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ չի եղել»,– ասաց Գալստյանը։

Պատճառներից մեկն էլ համաշխարհային ֆինանսական կազմակերպությունների մոտ հավաքված մեծ ծավալի ազատ ֆինանսական միջոցներն են, որոնք վերջինները ձգտում են տեղաբաշխել ներդրումների մեջ։

Գալստյանը նաև հայտնեց, որ պարտատոմսերը 10-ամյա պարտքային արժեթղթեր են` ԱՄՆ դոլարով, 3.875 տոկոս եկամտաբերությամբ, 750 մլն դոլար ընդհանուր ծավալով։

Հարցին, թե արդյոք այս 750 մլն դոլարը պետք է հաշվարկել իբրև ՀՀ պետական պարտքի ավելացում, Մարտին Գալստյանը պատասխանեց.

«Եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկված պարտատոմսերի վաղաժամ մարումը, ապա այո՛»։

Թե իրականում ինչ նպատակով է ծախսվելու այդ գումարը, ԿԲ նախագահը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ այդ հարցի հասցեատերը ՀՀ կառավարությունն է։

Очередь в одном из крупных супермаркетов Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացումներ էլի են սպասվում

Նշենք, որ 2021թ–ին թողարկված եվրոպարտատոմսերը Հայաստանի համար արդեն չորրորդն են։ Երրորդը թողարկվել էր 2019 թվականին ՝ 500 մլն դոլար ծավալով, 10 տարի ժամկետով, երկրորդը` 2015թ–ին, 500 մլն դոլար ծավալով ու դարձյալ 10 տարի ժամկետով, իսկ առաջինը` 2013 թվականին` 700 մլն դոլար չափով՝ 7 տարի ժամկետով:

Առաջին տրանշի եկամտաբերությունը կազմել է 6.25%, արժեթղթերը մարվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Երկրորդ տրանշի եկամտաբերությունը`7,5%, երրորդինը` 4,625%:

Նշենք, որ եվրաբոնդերի թողարկման մասին մամուլում առկա վերլուծություններում հիմնական շեշտը դրվում էր այն բանի վրա, որ այդ 750 մլն դոլարը կազմում է ՀՀ տարեկան բյուջեի հարկային մուտքերի 30 տոկոսը, որն, ըստ մեկնաբանությունների, մեծ բեռ է լինելու ՀՀ տնտեսության համար։

Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է

Լրահոս
0