00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում փակել են հեռուստացույցների հավաքման ձեռնարկությունը. ո՞րն է խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян на откытии завода по сборке бытовой техники (5 декабря 2018). Село Мердзаван
И.о. премьер-министра Никол Пашинян на откытии завода по сборке бытовой техники (5 декабря 2018). Село Мердзаван - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվել
Լիբանանցի ներդրող Նիկոլաս էլ-Տաուիլը՝ «Սանիթեք» աղբահավաք օպերատորի տնօրենը, որոշել էր Հայաստանում նոր գործարան բացել։ Սակայն 2018թ․-ի վերջին «Սանիթեքին» դուրս մղեցին, իսկ գործարանին ոչ մի կերպ և ոչ մի հարցում չօգնեցին։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Հայաստանում հեռուստացույցների հավաքման ձեռնարկությունը վերջնականապես փակվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց IMG ընկերության համահիմնադիր և բաժնետեր, լիբանանցի գործարար Նիկոլաս էլ-Տաուիլը։

Рабочий за сборкой телевизора на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2019
Հայաստանում 15 մարդ արդեն հեռուստացույց են արտադրում. գործարանը ֆեյք չէր

Ընկերությունը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, մասնավորապես՝ հեռուստացույցների հավաքման ձեռնարկություն էր բացել 2018թ․-ի դեկտեմբերին, հանդիսավոր արարողությանը ներկա էր գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևանից ոչ հեռու՝ Արմավիրի Մերձավան գյուղում գտնվող գործարանում սկսել էին հեռուստացույցներ թողարկել Adamyan ապրանքանիշով (գունավոր հեռուստատեսության ստեղծողներից մեկի՝ Հովհաննես Ադամյանի անունով)։ Դետալները գնում էին Samsung-ից և նախատեսում էին հետագայում դրանց մի մասն ինքնուրույն թողարկել։ Սակայն կարճ ժամանակ անց ձեռնարկությունը փակվեց։

«Մենք վերջնականապես փակեցինք ձեռնարկությունը, քանի որ Հայաստանում ներդրումային դաշտը այլևս բարենպաստ չէ շատ գործարարների համար»,- ասաց էլ-Տաուիլը։

© Sputnik / Asatur YesayantsՄերձավան գյուղում բացված Adamyan ապրանքանիշով հեռուստացույցների գործարանը
Հայաստանում փակել են հեռուստացույցների հավաքման ձեռնարկությունը. ո՞րն է խնդիրը - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Մերձավան գյուղում բացված Adamyan ապրանքանիշով հեռուստացույցների գործարանը

Էլ-Տաուիլը ժամանակին Հայաստանում գործող ևս մեկ լիբանանյան ձեռնարկության՝ «Սանիթեք» աղբահավաք օպերատորի տնօրենն ու բաժնետերն է։ Այդ ընկերությունը արդեն իսկ հեռացել է Հայաստանից․2018թ․-ի իշխանափոխությունից հետո Երևանի քաղաքապետարանը ժամանակից շուտ խզեց պայմանագիրը` մեղադրելով նրանց ծառայությունների անորակ մատուցման և մայրաքաղաքային բյուջեին 5,3 միլիարդ դրամի վնաս հասցնելու համար։  Լիբանանական ընկերությունը քաղաքապետարանի դեմ հայցով դիմեց միջազգային արբիտրաժային դատարաններից մեկը։ Դա նույնպես ներդրողների դժգոհության պատճառներից մեկը դարձավ։

«Սանիթեքն» ունի ապացույցներ, որ ընկերության հանդեպ կիրառվել է օտարում

«Գործարանի փակման պատճառները մի քանիսն եին, այդ թվում՝ «Սանիթեքի» և այլ միջազգային ընկերությունների հետ կապված պատմությունը»,-ավելացրեց նա։

Рабочий за сборкой телевизора на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2019
Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում սմարթ հեռուստացույցների արտադրություն բացել

Նշենք, որ այդ ժամանակ հանրապետությունում դատական գործեր էին ընթանում բրիտանական Lydian հանքարդյունաբերող ընկերության, ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիների»(« Российские железные дороги» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է) և ֆրանսիական Veolia-ի (պատասխանատու է ջրամատակարարման համար) դեմ։ Վերջին երկուսի հետ դատավարությունները բարեհաջող ավարտվել են, իսկ Lydian-ի հետ՝ դեռ ոչ։

Ինչ վերաբերում է վաճառքներին, ապա 2019թ․-ին ընկերությունը հավաքել է մոտ հազար հեռուստացույց, որոնք իրացվել են տեխնիկայի վաճառքի տեղական ցանցերում, նաև արտահանման բանակցություններ էին ընթանում։ Երկրորդ փուլում ընկերությունը պատրաստվում էր օդորակիչներ արտադրել, այնուհետև՝ կենցաղային տեխնիկայի այլ տեսակներ։ «Պետությունը մեզ ոչ մի օգնություն կամ աջակցություն չի առաջարկել»,-ավելացրեց բիզնեսմենը։

Կոռուպցիան նվազել է, բայց համակարգում խնդիրները լուծող չկա․ տնտեսագետը՝ ներդրումների մասին

Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2019-ին հանրապետությունում արտադրվել է 982 հեռուստացույց։ Նախորդ տարիներին, ինչպես նաև 2020թ․-ին, այդ ցուցանիշը զրոյական է եղել։

Հիշեցնենք՝ գործարանի բաժնետերերն էին լիբանանցի Նիկոլաս Էլ-Տաուիլը և սիրիահայ գործարար Արթին Վարդանյանը։ Գործարանի բացմանը նրանք հայտարարել էին, որ սկզբում ցանկանում են աշխատանքի տեղավորել 80 մարդու, իսկ հավաքվող տեխնիկայի թիվը հասցնել տարեկան 126 հազար միավորի՝ միաժամանակ նոր աշխատակիցներ ներգրավելով։

Լրահոս
0