Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` տնտեսական ձախողման հիմնական պատճառներից մեկը կադրային սխալ քաղաքականությունն է, և եթե մեկ բառով գնահատելու լինենք կառավարության կողմից վարվող կադրային քաղաքականությունը, ապա այն կարելի է համարել աղետալի, որովհետև կադրերի, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը պետք է գնահատվի ըստ արդյունքների, մինչդեռ մենք ականատես են լինում համատարած ձախողումների։
«Կադրային քաղաքականության հիմքում նույն պոպուլիզմն է, այսինքն` կադրերն առաջնորդվում են ոչ թե ոլորտի իմացությամբ, պատասխանատվությամբ, ոչ թե արդյունավետության ձգտումով կամ դրված խնդիրների լուծմամբ, այլ բացառապես պոպուլիզմով։ Մտածում են, որ անկախ արդյունքից կստանան աշխատավարձն ու պարգևատրումները, վատագույն դեպքում կլինեն կադրային փոխատեղումներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Ավետիսյանի կարծիքով` չկա պատասխանատվության գոնե նվազագույն աստիճան, ինչը կստիպեր պաշտոնյաներին գոնե խորամուխ լինեն իրենց ոլորտներում և ծանոթանալ գործառույթներին։ Ըստ նրա` շատ հաճախ, հատկապես պաշտոնավարման առաջին տարիներին, երբ խոսում են չինովնիկները, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ նրանք ուղղակի չեն տիրապետում իրենց խնդիրներին։
Մենաշնորհները չեն վերացել. Սուրեն Պարսյան
«Արդյունքում տապալվում է համավարակի դեմ պայքարը, փոշիանում են ծախսված հսկայական գումարները, մեծ ծավալի պետական ռեսուրսները, սոցիալական պաշտպանության ոլորտում բազմաթիվ խոստումներ մնում են անկատար, ձախողվում կամ հետաձգվում են բարեփոխումները։ Օրինակ` վերջին երեք տարիների զբաղվածության պետական ծրագրերը թերակատարվել են նախ 75 տոկոսով, հետո 50 տոկոսով և այդպես շարունակ, հետևաբար հազարավոր մարդիկ այդպես էլ չեն ստացել այդ աջակցությունը»,– նշեց տնտեսագետը։
ՌԴ–ում գտնվող հայ միգրանտները մյուսների համեմատ ավելի շատ գումար են ուղարկել հայրենիք
Ավետիսյանի գնահատմամբ` պետական կառավարման համակարգը պարզապես չի վերահսկվել, ինչը բերել է մի պարզ հանգրվանի, որ ուղղակի այսքան սուղ պետական միջոցների պարագայում, երբ փոշիացվում են հանրային ռեսուրսները, կրճատվում են բյուջեի եկամուտները և ավելանում առաջանցիկ ծախսերը, իրավիճակն ավելի է սրվել։
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 %-ով