00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապույտում` պլաստիկ, դեղինում` թուղթ. Երևանում ինչպես է պետք այսուհետ տեսակավորել աղբը

© Sputnik / Asatur YesayantsСортировочные контейнеры для мусора
Сортировочные контейнеры для мусора - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվել
Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են կապույտ և դեղին աղբամաններ, դրանք սովորական կանաչ աղբամաններից ոչ ավելի, քան տասը մետր հեռավորության վրա են։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Երևանում արդեն աղբի տեսակավորման 60 կետ կա, մինչև փետրվարի վերջ դրանց թիվը կհասնի 135-ի։ Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը։

«Սա պիլոտային ծրագիր է և պետական առումով լրիվ նոր է մեր երկրում։ 2017-18 թվականներից աղբի տեսակավորման մասով սկսեցին աշխատել հասարակական կազմակերպությունները։ Մենք ուսումնասիրել և վերցրել ենք միջազգային փորձից այն, ինչը փորձնական կիրառում ենք։ Դեռևս տեսակավորման երկու աղբաման ունենք` կապույտ և դեղին։ Շուտով կավելանա նաև կարմիրը», – ասաց Հովհաննիսյանը։

Контейнеры из оцинкованной стали для раздельного сбора мусора - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2020
Անցնում ենք նոր մշակույթի․ Երևանում աղբահանության բարեփոխումը սկսվել է

Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են կապույտ և դեղին աղբամաններ, դրանք սովորական կանաչ աղբամաններից ոչ ավելի, քան տասը մետր հեռավորության վրա են։ Կապույտում պետք է թափել պլաստիկ, պոլիէլիթեն, իսկ դեղինում` թուղթ։ Ապագայում հայտնվելիք կարմիր աղբամաններն էլ տեքստիլի` հագուստի, կտորի համար կլինեն։

Հովհաննիսյանը ասաց, որ չնախատեսված վայրում աղբ թափելու համար գործում է տուգանք` 50 հազար դրամ։ Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր տեսակի աղբ հավաքում է առանձին մեքենա և տանում վերամշակման. տեսակավորված աղբը չի հայտնվում մեկ աղբավայրում։

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը ասուլիսին ասաց, որ հաջորդ փուլը Հայաստանի համար պետք է լինի վտանգավոր թափոնների ուտիլիզացիան։

«Մարտկոցների, սնդիկի, լամպերի վերամշակումը հաջորդ փուլը կլինի։ Շատ կարևոր է էկոպատասխանատու հանրություն ունենալը, վերամշակման շնորհիվ մենք երկրորդ, երրորդ, մինչև ընդհուպ յոթերորդ կյանք ենք տալիս նույն ռեսուրսին», – ասաց նա։

Տղամարդը գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները. տեսանյութ

Սալահյանը որպես օրինակ բերեց Գրին Շոփ  նախաձեռնությունը, որի շրջանակում մարդիկ պլաստիկից դույլեր, կախիչներ են պատրաստում ու վաճառում օնլայն։

Նշենք, որ Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցումն այս տարի կրկին հետաձգվեց, այն կիրականացվի ամենաշուտը 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ` Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա կառուցել նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր։ Նորի շահագործման հանձնելուց հետո հին աղբավայրը պետք է փակվի։

Լրահոս
0