00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաներ կան, որ իմ ուղեղում չի տեղավորվում». Արծրուն Հովհաննիսյանը` չհաղթելու մասին

Արծրուն Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատմել է, որ իրավիճակը Շուշիում նոյեմբերի 6-ից հետո` 7-ին, 8-ին և 9-ին, տրամագծորեն կտրուկ փոխվել է։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Ցավոք, մենք պարտվել ենք ու դա պետք է հանգամանալից ուսումնասիրել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Артак Закарян  - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2021
Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին

44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր բրիֆինգներում հայտարարվող «Հաղթելու ենք» կարգախոսի մասին հարցին Հովհաննիսյանն արձագանքեց. «Դուք որևէ դեպք հիշում եք, որ ես ասել եմ «Հաղթում ենք»։ Ախր այնքան էմոցիոնալ եք, չեք վերլուծում ոչ մի բան։ Միջազգային մի կառույց պատերազմից մեկ ամիս հետո պատերազմի 44 օրերի ընթացքում իմ արած հայտարարությունները մանրամասն վերլուծել, տվել է ինձ։ 400 հրապարակում եմ ունեցել 44 օրվա ընթացքում, մոտավորապես 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք», ոչ թե «Հաղթում ենք». դրանք տարբեր բաներ են։ 168 հրապարակում եղել է 50/50 տարբերակով, այն մասին, որ պատերազմ է, շատ ծանր է, այսինքն` սթափեցնող հայտարարություններ»։

Արծրուն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ պատերազմից հետո էմոցիոնալ ազդեցության տակ փորձ է արվում դավաճաններ գտնել, իսկ իր համար շատ ցավալի է, որ դավաճանների փնտրում են հատկապես զինվորականների մեջ։ Նա շեշտեց, որ հանրությանը հայտնած իր տեղեկությունները ստացել է բացառապես ՊՆ–ից, ԳՇ–ից ու ՊԲ–ից։ Ինչ վերաբերում է Շուշիին, Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցում իր համար էլ շատ բաներ անհասկանալի են։ «Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում։ Ամսի 6-ից հետո 7-ին, 8-ին և 9-ին իրավիճակը Շուշիում տրամագծորեն կտրուկ փոխվել է,– ասաց նա,– պատերազմից անցել է 3-4 ամիս, ես ամեն օր ուսումնասիրում եմ պատերազմի դրվագները` դրվագ առ դրվագ։ Բայց բաներ կան, որ իմ ուղեղում չի տեղավորվում»։

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ Արցախում եղած ընթացքում Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին այնտեղ «մեկ օր» չի տեսել, իսկ մամուլում հրապարակված լուսանկարը «կեղծ» որակեց։

Հիշեցնենք` «Wargonzo» տեղեկատվական նախագիծը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները, անդրադարձել էր նաև հետպատերազմական տեղեկատվական արտահոսքերին։ «Wargonzo»–ն հայտնել էր, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Լրահոս
0