https://arm.sputniknews.ru/20210130/syuniqum-mek-orva-yntacqum-2-rd-meqenan-e-glorvel-dzory-varordy-texum-mahacel-e-26283098.html
Սյունիքում մեկ օրվա ընթացքում 2–րդ մեքենան է գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է
Սյունիքում մեկ օրվա ընթացքում 2–րդ մեքենան է գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 50 մետր գլորվել է և հայտնվել ձորակում։ 30.01.2021, Sputnik Արմենիա
2021-01-30T21:24+0400
2021-01-30T21:24+0400
2021-01-30T21:27+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/984/27/9842748_0:56:1601:956_1920x0_80_0_0_e71228d16adf5f460489f392b3700e7e.jpg
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/27/9842748_23:0:1298:956_1920x0_80_0_0_914030f1951ef40cee4ea7dafb3071e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, սյունիք, վթար
պատահարներ, հայաստան, վթար, պատահար, սպանություն, գողություն, սյունիք, վթար
Սյունիքում մեկ օրվա ընթացքում 2–րդ մեքենան է գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է
21:24 30.01.2021 (Թարմացված է: 21:27 30.01.2021) Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 50 մետր գլորվել է և հայտնվել ձորակում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 30-ին, երկրորդ ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:30-ի սահմանում 57-ամյա Մամիկոն Մարտիրոսյանն իր վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում Քաջարանի վարչական տարածքի Գիրաթաղ կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել ձորակում:
Մարտիրոսյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Քաջարանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Քաջարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ ավտոմեքենա էր ընկել ձորը։ Ուղևորներից մեկը տեղում մահացել էր, վարորդն ու մյուս ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց։
Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել