ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Իրանը սպասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն այսօր հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը տարածաշրջանային այցով գտնվում է Թուրքիայում։
«Մենք սպասում ենք Էրդողանին Իրանում։ Հուսով եմ՝ շուտով կկողմնորոշվենք ինչպես բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացման օրվա, այնպես էլ Աստանայի գործընթացի (Սիրիայի հարցով) երաշխավոր երկրների (Իրան, Թուրքիա ու Ռուսաստան) նախագահների հանդիպման հարցում», - ասել է Զարիֆը՝ ամփոփելով թուրք գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները։
Նա նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանային համագործակցության հարթակ կստեղծվի Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ու Վրաստանի մասնակցությամբ։ Նա նշել է, որ լավատեսորեն է նայում այդ գաղափարին։
Օրերս Իրանի արտգործնախարարն այցելել էր Երևան, Բաքու, Թբիլիսի ու Մոսկվա։ Այցերի ընթացքում նա քննարկել էր տարածաշրջանային համագործակցության հարցերը։
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա