00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին

© Sputnik / Andranik GhazaryanГарик Мисакян на пресс-конференции по теме "Как скажутся вторжение Турции в Сирию, реакция Ирана на ситуацию в регионе" (23 октября 2019). Еревaн
Гарик Мисакян на пресс-конференции по теме Как скажутся вторжение Турции в Сирию, реакция Ирана на ситуацию в регионе (23 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայաստանյան այցին և Իրանի հետ մեր հարաբերությունների օրակարգին։
Միսակյան. «Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից»

Գարիկ Միսակյանի դիտարկմամբ` վերջին պատերազմական գործողությունները կրկին ցույց տվեցին, որ Իրանը մեզ համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Ըստ նրա` Իրանի հետ մեր օրակարգը, հատկապես տնտեսական հարաբերությունների մակարդակում, ունի բավականին լուրջ զարգացման հնարավորություններ։

«Արցախյան պատերազմից հետո իրանական կողմը տարածաշրջանում սեփական քաղաքական ու տնտեսական խնդիրներից ելնելով է նախաձեռնել Զարիֆի այցը, ուստի պատահական չէ, որ կոնկրետ Հայաստանի հետ  հարաբերություններում կարևորվում է տնտեսական բաղադրիչը։ Առհասարակ Իրանը ցանկանում է անդրկովկասյան երեք երկրներում ակտիվացնել իր տնտեսական ներկայությունը, քանի որ պատերազմի ընթացքում ազդեցությունը զիջեց Թուրքիային և Ռուսաստանին»,– նշեց իրանագետը։

Премьер-министр Никол Пашинян принял министра иностранных дел Исламской Республики Иран Мохаммада Джавада Зарифа (27 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին

Միսակյանի կարծիքով` Իրանի համար կարևորություն է ներկայացնում Սյունիքը, հատկապես տնտեսական գոտու շահագործումը, ինչի շնորհիվ էականորեն կզարգանան հարաբերությունները տնտեսության ոլորտում։ Ըստ նրա` պատերազմից հետո Իրանի հռետորաբանությունը վկայում է, որ իրենք սպասեցին զարգացումներին և որպես մեսիջ ընդունեցին Հայաստանից հնչած հայտարարությունները, որոնք կապված են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը հաջորդած գործընթացների հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե չե՞ն ազդի արդյոք Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները հայ–իրանական հարաբերությունների վրա, Միսակյանն ընդգծեց, որ պատժամիջոցները կան շուրջ քառասուն տարի, սակայն այդ հանգամանքը չի խանգարել հայ–իրանական հարաբերություններին, որոնք միշտ զարգացել են բնականոն հունով։     

«Այստեղ շատ կարևոր է նաև ԵԱՏՄ–ի գործոնը, որովհետև Իրանը ցանկություն ունի մտնել եվրասիական միության տնտեսական շուկա, իսկ Հայաստանն այդ առումով հարևան երկրի համար համարվում է հիմնական ուղիներից  մեկը»,– նշեց իրանագետը։

ՌԴ–ն ու Իրանը շահագրգռված են ԼՂ–ի շուրջ երկխոսությամբ. ի՞նչ են քննարկել Լավրովն ու Զարիֆը

Միսակյանն ուշադրություն դարձրեց նաև այն իրողությանը, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրություններից հետո իրանական կողմից եղան մեսիջներ առ այն, որ պատրաստ են վերադառնալ միջուկային համաձայնագիր, ուստի իրանագետի կարծիքով դժվար թե մոտ ապագայում Իրանի դեմ կիրառվեն կոշտ պատժամիջոցներ, ինչից կարող է օգտվել Հայաստանը։ Բացի դրանից, ԱՄՆ–ն միշտ հասկացել է, որ մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից, հետևաբար պետք է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները, եթե իհարկե կա դրա իրական ցանկությունը։ 

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում հունվարի 26–ին Հայաստան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նշենք, որ Զարիֆը տարածաշրջանային այցը սկսել էր Ադրբեջանից, այնուհետև մեկնել Ռուսաստան։ 

Լրահոս
0