00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին

© Sputnik / Asatur YesayantsОткрытие памятных досок военным врачам в ЕрГМУ (28 января 2021). Еревaн
Открытие памятных досок военным врачам в ЕрГМУ (28 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական բանակի օրը, որը ստիպված ենք նշել պարտության ու մեծ կորուստների պայմաններում, բոլորը խառը զգացողություններ ունեն, բայց ապրել է պետք։ Ապրել հանուն հայրենիքի, որի համար զոհվեցին Ազատը, Անդրանիկը, Նարեկը...

Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճը, որտեղ այսօր հուշատախտակ բացվեց պատերազմում զոհված ուսանողների և դասախոսների պատվին, շատ հեշտ է գտնել: Այդ կողմ են ուղղվում արցունքներից կարմրած աչքերով կանայք և զինվորական համազգեստով երիտասարդները։

© Sputnik / Asatur YesayantsՀուշատախտակի բացում
Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին - Sputnik Արմենիա
Հուշատախտակի բացում

Դահլիճ մտնելուն պես ամեն ինչ պարզ է դառնում։ Անսովոր լռություն է։ Պատին երկու հուշատախտակ է ամրացված՝ 29 զոհվածների անուններով և գրությամբ․ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք»։ Դրանց միջև Հիպոկրատի երդումով ցուցատախտակն է և ծաղիկներ`միայն թե ոչ ծաղկամանների, այլ արկերի հսկայական պարկուճների մեջ։ Դրանցից մեկը դատարկ է․ այն ծաղիկներով կլցնեն զոհվածների ծնողներն ու ընկերները։

Հայաստանը 3 նոր ազգային հերոս ունի. ովքեր են նրանք

Առաջին շարքում սպիտակ վերարկուով մի աղջիկ է նստած, որը չի կարողանում զսպել արցունքները։ Լռության մեջ հնչում է նրա խեղդված հեկեկոցը։ Ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի քույրն է։ Դժվարությամբ պատմում է, որ եղբայրը 31 տարեկան էր։ Նա սեպտեմբերի 27-ին ռազմաճակատ է մեկնել, հոկտեմբերի 19-ին` ծանր վիրավորվել, մեկ շաբաթ անց՝ մահացել։ Մեզ չի հաջողվում որևէ այլ բան իմանալ նրա մասին. աղջիկը պարզապես չի կարողանում խոսել։

© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Մեսրոպյանի քույրը
Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին - Sputnik Արմենիա
Նարեկ Մեսրոպյանի քույրը

«Նրանք չհասցրին խաղաղ պայմաններում հազարավոր կյանքեր փրկել, բայց հերոսներ դարձան՝ փրկելով մեր զինվորներին, մեր արժանապատվությունն ու մեր ժողովրդին։ Յուրաքանչյուր անուն մենք հպարտությամբ ենք արտաբերում։ Նրանք կայացած մասնագետներ էին, որոնք զոհեցին կյանքը, բայց ոչ բժշկի բարձր անունը»,-ասում է համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մուրադյան
Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյան

Ինչ-որ տեղ, վերջին շարքերում մանկական ծիծաղ է լսվում։ Եվան է՝ Անդրանիկ Գրիգորյանի եղբոր դստրիկը։ Բոլորը տեսել էին անուշիկ աղջնակին, բայց ուրիշ բաներով էին զբաղված։ Նրա ծիծաղը լսելուց հետո առաջին շարքում կանգնած կանայք առաջին անգամ ժպտում են։

© Sputnik / Asatur YesayantsԵվան
Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին - Sputnik Արմենիա
Եվան

Ռեկտորը մի պահ լռում է ու կրկին դիմում զոհվածների հարազատներին` խոստանալով, որ համալսարանում միշտ կհիշեն տղաներին։ Նրանցից շատերը հոբբիներ ունեին, և ռեկտորը դիմում է նոմինացիոն կոմիտեին՝ հանձնարարելով նրանց պատվին միջոցառումներ, մրցույթներ կազմակերպել, բժշկական պարգևներ հիմնել՝ կոչելով զոհվածների անունով և այլն։ Նա բոլորին հրավիրում է ծաղիկներ դնել հուշատախտակի մոտ և անցնել դահլիճ, որտեղ փոքրիկ տեսահոլովակ են ցուցադրելու։

Համազգեստով տղամարդկանց ենք նկատում, որոնք համբերատար սպասում են, թե երբ են զոհերի հարազատները դահլիճ մտնելու, որպեսզի իրենք ծաղիկներ խոնարհեն։ Մոտենում ենք նրանց, խնդրում պատմել ընկերների մասին։ Տղամարդիկ, որոնք սովորաբար ժլատ են արցունքների հարցում, նույնպես կարմրած աչքերով են։ Նրանք հրաժարվում են խոսել` ակնհայտորեն վախենալով, որ չեն կարողանա զսպել արցունքները։

«Նրանք գործընկերներ չեն։ Մեր երեխաներն են, մեր ուսանողները, մեր մարտական ընկերները։ Մենք նրանց դասավանդել ենք, մենք նրանց սովորեցրել ենք կյանքեր փրկել, և նրանք զոհվել են՝ փրկելով ուրիշներին»,-ասում է նրանցից մեկը և շրջվում՝ արցունքները թաքցնելու։

Փորձում ենք մտնել սրահ, որտեղ ցուցադրում են տեսահոլովակը։ Տղամարդիկ դուրս են գալիս, արագ-արագ սրբում արցունքներն ու վերադառնում կանանց մոտ, որոնք չեն էլ փորձում ուժեղ երևալ և զսպել հեկեկոցը։

Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները

Ամբիոնին համազգեստով երիտասարդ է մոտենում։ Գառնիկ Գասպարյանն է։ Նա ռազմական բժիշկ է և մարտում կորցրել է ամենամտերիմ ընկերոջը՝ Ազատ Զաքարյանին։ Գառնիկը պատմում է, որ հակառակորդը ռմբակոծում էր հիվանդանոցները, շտապօգնության մեքենաները, կարմիր խաչով մեքենաների վրա դիվերսիոն հարձակումներ էր գործում։

© Sputnik / Asatur YesayantsԳառնիկ Գասպարյան
Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին - Sputnik Արմենիա
Գառնիկ Գասպարյան

Ձայնը հետզհետե խռպոտում է, և նա արդեն արցունքների միջից է խոսում զոհված ընկերների մասին։ Երիտասարդն ասում է, որ ընկերոջ մահվան լուրն իմանալը նման է սեփական մահվան լուրը ստանալուն։ Դահլիճում հեկեկոցներ են լսվում։ Լալիս են բոլորը՝ կանայք, տղամարդիկ, բայց ոչ ոք չի հեռանում, բոլորն ուզում են մինչև վերջ լսել։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

«Ամբողջ պատերազմի ընթացքում ես մարտի դաշտից դուրս չեմ եկել, բայց արել եմ դա, որպեսզի ներկա գտնվեմ Ազատի թաղմանը։ Զոհվելու նախորդ օրը մարտական ընկերներից մեկը հարցրեց՝ ինչ կաներ նա, եթե հակառակորդի վիրավոր զինվորի տեսներ։ Ազատն առանց տատանվելու ասաց, որ կգնար փրկելու։ Նրանք բոլորն էին այդպես մտածում։ Նրանք հերոսներ են»,-ասում է Գառնիկը` խոսքն ընդհատելով երկար դադարներով, որպեսզի շունչ քաշի։

Հետո նայում է դահլիճին ու բոլորին խնդրում շարունակել ապրել։ Հավերժ հիշել ընկածների անունները և ապրել հանուն նրանց, հանուն հայրենիքի, որի համար զոհվեցին Ազատը, Անդրանիկը, Նարեկը և բոլոր նրանք, ում անուններն ուսանողներն այսուհետ կտեսնեն հերոսների սրահում։

© Sputnik / Asatur YesayantsԴահլիճում նստած կանայք
Մենք ձեզ պարտք մնացինք... ԵՊԲՀ–ում հարգանքի տուրք մատուցեցին սպիտակ խալաթներով հերոսներին - Sputnik Արմենիա
Դահլիճում նստած կանայք

Միջոցառումը շարունակվում է, բայց մենք դուրս ենք գալիս։ Անտանելի էր դառնում։ Դուրս եմ գալս դահլիճից և չգիտես ինչու հիշում եմ «Հաղթանակի օրը» («День победы») երգի տողերը․ « Это праздник с сединою на висках. Это радость со слезами на глазах»։ Առաջին անգամ հասկանում եմ այդ բառերի իմաստը։

Ծանր մտքերից ինձ կրկին շեղում է մանկական զրնգուն ծիծաղը։ Հետ եմ նայում ու տեսնում փոքրիկ Եվային։ Ժպտում եմ` հուսալով, որ նա այս տոնը կնշի առանց այն դառն ու խառնաշփոթ զգացողությունների, որոնց մեջ խճճվել են բոլոր հայերը։

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

Լրահոս
0