00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես վերադարձնել Հայոց բանակի կորցրած հզորությունը․ ռուս փորձագետների կարծիքներ

© SputnikДемобилизация в одной из воинских частей Еревана
Демобилизация в одной из воинских частей Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քսան տարի առաջ Հայաստանի տոնացույցում հայտնվեց Բանակի օրը, որն այս տարի չտոնվեց։ Ինչպիսի՞ն պետք է լինի ռազմական բարեփոխումը, և արդյո՞ք այն անհրաժեշտ է. այս հարցերին պատասխանել են ռուս ռազմական փորձագետները։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Ոչ թե քանակով, այլ որակով

Փորձագետ Յուրի Լյամինը համոզված է, որ ղարաբաղյան վերջին հակամարտությունից հետո ՀՀ ԶՈւ–ն հայտնվել է ծանր վիճակում։

«Հասկանալի է, որ հիմնական կորուստները կրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը, բայց փաստացի այն շատ սերտ կապված և միահյուսված է եղել հայկական բանակի հետ։ Հակամարտության մեջ ներգրավված են եղել և Ղարաբաղ են տեղափոխվել հայկական ՀՕՊ-երը, որոնք այնտեղ ոչնչացվել են։ Այլ տեխնիկա էլ է եղել։ Նյութական կորուստները շատ զգալի են։ Զրոյացվել են շատ խոշոր ներդրումներ, որոնք Երևանն անում էր Լեռնային Ղարաբաղի բանակի համար»,- ասում է մասնագետը։

Ռազմական բախումների արդյունքներն ու զոհերի թիվ հարված հասցրին զինված ուժերի բարոյական վիճակին, վստահ է ռազմական փորձագետը: Եվ հիմա պետք է գնահատել բոլոր թերությունները, իսկ բանակը արդիականացնել նոր ի հայտ եկած հանգամանքներին՝ տարածքային փոփոխություններին համապատասխան։

Քաղաքացիները խոսում են Հայոց բանակի նվաճումների մասին և մաղթանքներ հղում տոնի առթիվ  - Sputnik Արմենիա
Ի՞նչ են մտածում քաղաքացիները Հայոց բանակի մասին. հարցում Երևանում

«Հայաստանին նոր սպառազինություն է պետք, բայց գուցե ոչ նախկին քանակով։ Այստեղ կարելի է հիշել Հորդանանից «Օսա» համալիրների վիճահարույց գնումը։ Պետք է շեշտը դնել ոչ թե քանակի, այլ որակի վրա, մանավանդ որ ռեսուրսները սահմանափակ են։ Ավելի լավ է կուտակել և արժեքավոր սպառազինություն վերցնել։ Եվ, իհարկե, պետք է ներդրում կատարել առկա համակարգերի արդիականացման մեջ»,-կարծում է Լյամինը։

Նախորդ հակամարտությունից դատելով՝ նա վստահ է, որ արդիականացումը չափազանց դանդաղ է ընթացել։ Փորձագետը վստահ է, որ հայկական բանակը կարող է կրկին ոտքի կանգնել, բայց պետք է լուծել գումարների արդյունավետ բաշխման հարցը։

Թևաթափ լինել պետք չէ

Այսօր Հայաստանում Բանակի օրը չի նշվում, բայց դա ոչ թե թևաթափ լինելու պատճառ է, այլ սխալների վրա աշխատելու խթան, կարծում է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։ Պետք է ռեսուրսների իրատեսական աուդիտ անցկացնել` մարդկային, ինտելեկտուալ և նյութական ռեսուրսների։

Начальник Генштаба ВС РА Оник Гаспарян во время встречи премьер-министра с военным руководством страны (18 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թշնամին մեր տան դարպասների մոտ է. Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել

«Միանգամայն ակնհայտ է` Հայաստանը, որն Ադրբեջանի համեմատ ավելի վատ վիճակում է իր փոքրաթիվ բնակչությամբ, իր փոքր տնտեսությամբ, չի կարող իրեն այնպիսի ռազմական ծախսեր թույլ տալ, ինչպիսին իրեն թույլ է տալիս Բաքուն՝ օգտագործելով նավթի արտահանումից ստացած եկամուտները»։ Ուստի Հայաստանը պետք է ճշգրիտ ներդրում կատարի իր զինված ուժերում։ Միանգամայն հնարավոր է, որ ինչ-ինչ փորձառություններ կարելի է փոխառել Իսրայելից, քանի որ այն նույնպես շրջապատված է երկրներով, որոնք միասին հարուստ են Իսրայելից, ավելի շատ մարդկային ռեսուրսներ ունեն, բայց վերջին 70 տարում այդ երկիրը հաջողությամբ դիմակայում է արաբական կոալիցիային»,-ասում է Պուխովը։

Նա նաև կարծում է, որ Երևանի համար կարևոր է ամրապնդել դաշնակցային հարաբերությունները ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրերի շրջանակում:

«Ինչպես գիտենք, Հայաստանում վերջին տարիներին, հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կարծիքներ էին հնչում, որ պետք է եվրոպական ընտրություն անել, դիվերսիֆիկացիոն արտաքին քաղաքականություն վարել, որ Ռուսաստանը գերիշխում է։ Ես կուզեի տեսնել, թե ինչ կլիներ Իսրայելում, եթե այնտեղ էլ նման աղաղակներ հնչեին, թե Միացյալ Նահանգները նրանց վրա չափից շատ է գերիշխում, որ իրենք պետք է բազմավեկտոր քաղաքականություն զարգացնեն, ԱՄՆ-ի քթին կտտացնեն»,-նշեց ռազմական փորձագետը։

Պետք է գնալ իսրայելական բանակի ճանապարհով

Փորձագետ Կոնստանտին Մակիենկոն էլ կարծում է, որ հնարավոր է` հայկական կողմի իրական կորուստների թվերը երբեք էլ չբարձրաձայնվեն։ Այդ համատեքստում նա ՀՀ Զինված ուժերի վերականգնումը տեսնում է երեք փուլով։

Вице-премьер Армении Тигран Авинян - Sputnik Արմենիա
«Կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը կա». Տիգրան Ավինյանը գիտի` ինչ է մնում անել

«Կարճաժամկետ հեռանկարում պետք է հաղթահարել բարոյազրկումն ու դեպրեսիան, որը հիմա պատել է հայերին։ Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում հարկավոր է ինչ-որ նոր պետություն կառուցել։ Արևմտամետ վեկտոր վերցնելու փորձը, միանգամայն ակնհայտորեն ձախողվել է»,-վստահ է փորձագետը։

Նա հիշեցրեց, որ Վրաստանը 2008թ․-ի պարտությունից հետո որոշ ժամանակով անցում կատարեց թեթև սպառազինությամբ զինված բանակի՝ հրաժարվելով լիարժեք զինված ուժեր ստեղծելու փորձից։ «Բայց նրանք կարող էին իրենց նման բան թույլ տալ. նրանք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանոցի տակ են»։

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է՝ Թուրքիան կարող է հեռուն գնացող ծրագրեր ունենալ։ Այդ պատճառով կարող եմ ասել, որ հաստատապես չի կարելի գնալ Վրաստանի ճանապարհով։ Ոչ մի դեպքում չի կարելի համարել, որ ամեն ինչ ավարտված է, հրաժարվել հետագա ռազմական կառուցումից։ Ընդհակառակը` պետք է բարոյական և մտավոր ուժ գտնել ուղիներ գտնելու և զինված ուժերը լիովին նոր սկզբունքներով վերականգնելու համար»,-կարծում է Կոնստանտին Մակիենկոն։

Լրահոս
0