00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գոնե Աստծուց կյանք խնդրեիր...». 82 զինվորի կյանք փրկած փոխգնդապետի անունով լսարան բացվեց

© Sputnik / Astgh SuqiasyanОдна из аудиторий исторического факультета ЕГУ, названная именем подполковника Ваагна Тумасяна
Одна из аудиторий исторического факультета ЕГУ, названная именем подполковника Ваагна Тумасяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոխգնդապետ Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկն այսօր անվանակոչվեց 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանի անունով։ Թումասյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում` թշնամու ԱԹՍ–ի հարվածից։

Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

© Sputnik / Astgh SuqiasyanՓոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանի համազգեստը
«Գոնե Աստծուց կյանք խնդրեիր...». 82 զինվորի կյանք փրկած փոխգնդապետի անունով լսարան բացվեց - Sputnik Արմենիա
Փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանի համազգեստը

Այժմ նրա հարազատ լսարանի պատերին նկարներն են, ոսկե մեդալները, պատվոգրերը, իսկ անկյունում հետախույզի զենքն է, «ռացիան» ու անձնական իրերը։ Վահագնի մայրը` տիկին Մարիամը, խնամքով շոյում է որդու իրերը, ու հուզվում Վահագնի ընկերների լուռ գրկախառնումից։

«Բոլորն էստեղ են, անգամ մեր բակի երեխեքը, տես` զինվորական համազեստով են եկել, որդուս դաստիարակությունն է։ Շատ էր հետները զբաղվում։ Ասում էր` երեխեք, լավ սովորեք, սպորտի գնացեք, որ ուժեղ լինեք, ասում էր` բոլորիդ զինվորական եմ սարքելու… Չհասցրեց։ Էնքան կյանք կար Վահագնիս մեջ. անդադար երգում էր, պարում, իր սիրելի դուդուկը նվագում, ասում էր` մամ, իմ դուդուկի ձայնը բողոք է էս անարդարության դեմ։ Իրենք գնացել էին հաղթելու, բայց իրենց պարտություն պարտադրեցին», – ասում է Վահագնի մայրը։

Վահագնը ծնունդով Աբովյան քաղաքից է։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետ, համատեղ սովորել Վազգեն Սարգսյանի անվան պետական ռազմական ինստիտուտում։

Ваге Меликсетян во время застолья - Sputnik Արմենիա
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշել է` իր առաքելությունը հայրենիքին ծառայելն է։

2007–ին նա անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում` որպես հետախույզ։ Ապա ուսումը շարունակել է Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում։ Ոսկե մեդալներով ու պատվոգրերով վերադարձել է հայրենիք, շարունակել զինվորական ծառայությունը։

Վահագը վստահ էր` պետք է ուսումնասիրել թշնամու լեզուն ու հոգեբանությունը։ Նա փայլուն տիրապետում էր թուրքերեն և ադրբեջաներեն լեզուներին։ Այդ ամենի հետ մեկտեղ նա մեծ ժամանակ էր հատկացնում նաև սպորտին և ինքնապաշտպանությանը, տիրապետում էր մի քանի մարտարվեստի։

«Ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չէր առնում, ոչ մի բանից չէր վախենում, բացի Աստծուց։ Պատերազմից առաջ գնացել էր Նորավանք, աղոթել էր... Վահագն ջան, գոնե Աստծուց կյանք խնդրեիր... Վերջին անգամ ասաց` մամ ջան, բա որ ես չգնամ, ո՞վ գնա–հասնի տղերքին, էլ բան չկարողացա ասել, ես գիտեի, որ իր զինվորների համար ամեն ինչի պատրաստ է», – հուզված պատմում է մայրը։

Թումասյանի հմտությունների շնորհիվ արցախյան 44–օրյա պատերազմում փրկվել է 82 զինվոր։ Նրանցից 6-ի կյանքը նա փրկել է իր կյանքի գնով` նրանց պաշտպանելով իր մարմնով ԱԹՍ–ի հարվածից։

© Sputnik / Astgh SuqiasyanԵրևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվեց 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանի անունով
«Գոնե Աստծուց կյանք խնդրեիր...». 82 զինվորի կյանք փրկած փոխգնդապետի անունով լսարան բացվեց - Sputnik Արմենիա
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվեց 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանի անունով

Մինչ բոլորը խոսում են Վահագնի մասին, հայրը` թուրքագետ Արամ Թումասյանը, տղամարդուն վայել զսպվածությամբ մոտենում է խոսափողին ու երկար լռությունից հետո շնորհակալություն հայտնում բոլորին հուշ–ցերեկույթին ներկա գտնվելու համար։

«Վահագս իր առաքելությունը, իր պարտքը կատարեց հայրենիքի առջև։ Նա առաջիններից էր, որ գիտեր` հայկական բանակի դեմ Սիրիայից վարձկաններ են կռվում։ Ահաբեկիչների դիերի մոտից վերցրել է բոլոր փաստաթղթերը, ապացույցներ հավաքել», – պատմում է հայրը։

Նրան սիրում էին բոլորը, աղջիկները` անմոռաց սիրահարվում․ պատմում են Արթուրին ճանաչողները

Հետո շեշտում է, որ անգամ հարազատների հետ շփման մեջ Վահագնը լավ գիտեր` ծառայությունից ինչը կարելի է պատմել, ինչը`չէ։

© Sputnik / Astgh SuqiasyanԵրևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվեց 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանի անունով
«Գոնե Աստծուց կյանք խնդրեիր...». 82 զինվորի կյանք փրկած փոխգնդապետի անունով լսարան բացվեց - Sputnik Արմենիա
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվեց 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանի անունով

«Մի անգամ, երբ դեռ դիպուկահար էր, այլայլված եկավ տուն, ասաց` պապ, ես մարդասպան եմ, ասացի` չէ, Վահագն, դու քո նախնիների պատգամն ես կատարում, եթե դու թշնամուն չվերացնես, մեր ազգը կոչնչանա։ Էնպես խաղաղվեց, պայծառացավ, դա առաջին ու վերջին դեպքն էր, որ նման բան մտածեր։ Անգամ մարտական առաջադրանքներ կատարելուց առաջ հայրենասիրայկան երգեր էր երգում, պարում։ Ամեն անգամ, երբ որդուս մասին պատմում եմ, հասկանում եմ, ինքն ավելին է իմ պատմածից, իմ բացահայտածից», – ասում է հայրը։

Իր ամենաթանկ ժառանգությունը Թումասյանը թողել է միակ երեխային` 13-ամյա Մարիամին։

«Ես հպարտ եմ իմ պապայով, հպարտ եմ, որ իմ պապան այդքան սխրանքներ է գործել հայրենիքի համար, ու դրանք ինձ ավելի են պարտավորեցնում», – ասում է հետախույզի դուստրը։

Հուշ–ցերեկույթի ընթացքում առաջին անգամ լսվում են ծափահարություններ։ Մարդիկ ոտքի են կանգնում աղջնակի բառերից հետո։

Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ

Լրահոս
0