ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում, որը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը։

Նշվում է, որ ռուս զինծառայողները, որոնք պետք է լինեն կենտրոնի կազմում, պատրաստություն են անցնում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման համար և պատրաստվում են մեկնել Ադրբեջան:
Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:
Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը համարժեքության հիմունքներով ներկայացվել է ռուսական և թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման և կրակի ու բոլոր մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքներ` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։
Ռուս դիվանագետին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Միլոնովի` ԼՂ–ի մասին հայտարարությունների պատճառով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանի տարածքում կտեղակայվի 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:
Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվում է համարժեքության սկզբունքով, հրամանատարական կետի տեսքով, որտեղ յուրաքանչյուր կողմից ներկայացվում են հավասար թվով ներկայացուցիչներ յուրաքանչյուր ազգային կառույցի ղեկավարի հետ:
Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։