ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Հայկ Մարությանից դիմում չեն ստացել:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին իշխող կուսակցության գրասենյակից՝ ի պատասխան Երևանի քաղաքապետի՝ կուսակցությունից հեռանալու մասին հարցի:
Այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հեռանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Ըստ լուրերի, նա հունվարի վերջին նաև քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանն Ամանորից հետո արձակուրդ էր վերցրել մինչև հունվարի 22-ը:
Ի դեպ, Հայկ Մարությանը պարբերաբար արձակուրդում էր գտնվել նաև 2020թ-ի ընթացքում: Դրանցից վերջինը 2020թ-ի նոյեմբերի վերջին էր, երբ հայտարարվեց, որ քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով։
Այսքան տեխնիկայի դեպքում դժվար է երևակայել, որ վիճակը Երևանում կլիներ կաթվածային. Խաժակյան