«Ճանապարհորդում եմ առանց COVID-19–ի» (Путешествую без COVID-19) բջջային հավելվածը մշակել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը: Այս պահին հավելվածը գործում է Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի համար։ Նշված երկրներն առաջինն են մասնակցել փորձնական ծրագրին։
Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցողները պետք է օգտվեն այս հավելվածից։
ՌԴ մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում կորոնավիրուսի թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկությունն առկա է և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով