ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմելլա Շաքարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,– նշված է Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Շաքարյանը ժամանակին եղել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 14-ին: