ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 00։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է