ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ:
Ավելի վաղ` հունվարի 21–ին, «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ հավանաբար կանոնավոր չվերթերը կվերականգնվեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվեց 2020–ի մարտին կորոնավիրուսի համավարակի հետ կապված։
Բացառություն կազմեցին քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։
Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը