00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեյրութից`Արթիկ. ինչպես Մանսուրյանը լուսանկարչությամբ զբաղվեց և դարձավ հանճարեղ կոմպոզիտոր

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн
Пресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաղանդավոր բարի պապիկի հետ մեր հանդիպումը կայացավ Երևանի կենտրոնում գտնվող նրա տանը: Օրը լցվեց ու լիացավ Մանսուրյանի գերմարդկային բարությամբ: Խոսակցությունը մեզ տարավ հայաշատ Բեյրութ, որտեղ 82 տարի առաջ հունվարի 27-ին լույս աշխարհ է եկել տաղանդավոր կոմպոզիտորը:

Տիգրան Մանսուրյանի ծնողները երաժիշտներ չեն եղել, բայց արվեստի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը միշտ առկա էր նրանց տանը: Եղբորը հյուրընկալված երգչուհի Արաքս Մանսուրյանը հիշում է, որ Բեյրութում իրենց օրը երգով էր սկսվում, բոլորը իրար ձայնելով բարի լույսի երգեր էին երգում:

© Sputnik / Lilit HarutyunyanՄաեստրո Մանսուրյանը
Բեյրութից`Արթիկ. ինչպես Մանսուրյանը լուսանկարչությամբ զբաղվեց և դարձավ հանճարեղ կոմպոզիտոր - Sputnik Արմենիա
Մաեստրո Մանսուրյանը

1947թ-ին ներգաղթյալների մեծ հոսքի հետ հայրենիք է տեղափոխվում նաև Տիգրանենց ընտանիքը: Առաջին 10 տարին նրանք բնակություն են հաստատում Արթիկի Պեմզաշեն գյուղում: Շիրակի քարքարոտ դաշտավայրում սուղ էին սփյուռքից գաղթած հայ ընտանիքի պայմանները: Ընտանիքի ավագ զավակը՝ պատանի Տիգրանը, աշխատում էր թեթևացնել ծնողների հոգսը: Շրջիկ լուսանկարիչ հոր հետ պտտվում էր Արթիկի գյուղերով և օգնում նրան օրվա հացի գումար վաստակել:

«Երջանիկ էի, որ կարողանում էի ուսումնական տարվա ավարտին լուսանկարել տարեկիցներիս կամ ավելի մեծերին, դրանով նաև օգնել առողջական խնդիրներ ունեցող հորս»,-հիշում է Մանսուրյանը: Իսկ վարձատրությունը կա՛մ գումար էր, կա՛մ գյուղի բարիքներ՝ ձու, կաթնամթերք:

Մինչև 1956 թվականը, այսինքն մինչև Երևան տեղափոխվելը, Տիգրան Մանսուրյանը հաջողացնում է մի կարճ ժամանակ սովորել Լենինականի (այժմ` Գյումրի) երաժշտական ուսումնարանում:

Концерт Тиграна Мансуряна, приуроченный к прибытию рояля Steinway в Спортивно-Концертный комплекс Армении (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

Իսկ օգտվում էր գյուղի միակ՝ ակումբում գտնվող դաշնամուրից, ու չկար մեկը, որ ուղղություն ցույց տար: Մաեստրոն հիշում է, որ սկզբում, երբ դեռ ուսումնարան էլ չէր գնում, հաճախ նստում էր ակումբի դաշնամուրի մոտ ու փորձում նվագել: Հենց այդ ժամանակ ինքնուրույն սովորել է նոտաները, ինչը հետո խիստ զարմացրել է ուսուցիչներին:

Երևանում դժվարությունները չպակասեցին, հակառակը՝ ուսման ձգտող երիտասարդները պիտի նաև աշխատեին: «Էդ շրջանում բանվորություն արեցի, որ կարողանամ ուսումս շարունակել»,-պատմում է մաեստրոն:

Հետո Կոմիտասի անվան կոնսերվատորիան էր: Այստեղ ուսանելու տարիներին, շատ երիտասարդ տարիքում, հյուսվեց Մանսուրյանի սիրո պատմությունը: Հենց այստեղ հանդիպեց սիրելի կնոջը:

«Երբ կնոջս առաջին անգամ տեսա, դեռ անունն էլ չգիտեի, բայց հստակ գիտեի՝ իմ կինն է լինելու»,-ժպիտով հիշում է Մանսուրյանը:

Մասնագիտությամբ երաժշտագետ էր նա, բայց ողջ կյանքը նվիրեց ամուսնուն ու ընտանիքին, ամբողջ կյանքում եղավ նրա օգնականն ու սիրելի կողակիցը:

Ի հավաստումն իր մեծ սիրո՝ կոմպոզիտորը կնոջն է նվիրել իր հոգուց ծնված մի սքանչելի գործ` ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Չարենցով տարված կնոջը Տիգրան Մանսուրյանը նվիրել է չարենցյան երաժշտական շարքը:

Մաեստրո Մանսուրյանի սիրելին, կամ ինչպես է հայտնվել Երևանի «ամենաերաժշտական ծառը»

Տարբեր ոճերի ստեղծագործություններ ունի Տիգրան Մանսուրյանը՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ, բայց լայն հասարակությունն առաջին հերթին ճանաչում ու սիրում է ֆիլմերի համար գրած նրա հոգեթով երաժշտությունը:

Այս հարցում տարաձայնություններ կային սիրելի ամուսինների միջև: Երաժշտագետ կնոջ պահանջներն ու սպասումները տաղանդավոր ամուսնուց ավելին էին, քան կինոյի երաժշտություն գրելն էր:

«Երբ կինոստուդիայից գալիս էի, կինս բարկացած ասում էր՝ ես այդ կինոստուդիան կպայթեցնեմ, դու շատ ես դրա վրա ժամանակ ծախսում, բայց դու ավելին կարող ես անել, քան կինոյի երաժշտություն գրելն է»,-թախիծով կնոջն է հիշում մաեստրոն:

Չնայած արտասահմանում երաժշտական աշխարհի մեծ հետաքրքրությանը, աշխատանքային հրավերներին՝ Տիգրան Մանսուրյանն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում: Նա ուղնուծուծով հայ է, պաշտում է այն ամենը, ինչ հայկական է, ներշնչվում է մեր ոսկեղենիկ լեզվից ու գրականությունից:

«Իբրև երաժիշտ ես հայոց լեզվի զավակն եմ, ամենամեծ ուսուցիչս հայոց լեզուն է: Ես պաշտամունք ունեմ մեր լեզվի հանդեպ»,-իրեն հատուկ ոգևորությամբ ասում է կոմպոզիտորը:

Концерт Тиграна Мансуряна, приуроченный к прибытию рояля Steinway в Спортивно-Концертный комплекс Армении (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես Տիգրան Մանսուրյանը փորձարկեց թանկարժեք ռոյալը. մաեստրոյի երիտասարդության գաղտնիքը

Իր ստեղծագործության պես մաքուր, զուլալ ու ազնիվ մարդ է Տիգրան Մանսուրյանը: Ընկերները, ընտանիքն ու շրջապատը սիրում և գնահատում եմ նրան՝ իր մարդկային լավագույն գծերի՝ նվիրումի, աշխատասիրության, ազնվության ու պարտաճանաչության համար:

«Ինքն էս աշխարհից չի, հանճարեղ է Տիգրան Մանսուրյանը,-աչքերը լցնելով՝ եղբորից թաքուն մեզ է ասում Արաքս Մանսուրյանը,- նա հանճար է, եթե հիմա ինձ լսեր, կասեր՝ աղջիկ, խենթ ես, ինչեր ես խոսում, բայց ճշմարտությունը դա է՝ ինքը մեծություն է, պատմություն»:

Մանսուրյանները երկու զավակ ունեն, որոնք, սակայն, չեն շարունակում ծնողների գործը և ապրում են օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում:

Լրահոս
0