ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության քաղաքականության բաժնի վարիչ Բաբեկ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենց հոգեբանների աջակցության շնորհիվ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների ինքնասպանության մի քանի փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ջաբրայիլում ականի վրա ևս մեկ ադրբեջանցի է պայթել. վնասվածքները ծանր են
Հուսեյնովն ասել է, որ այդ մարդկանց հոգեբանական աջակցությունն իրականացվում է առցանց ռեժիմով։
Ադրբեջանցիները հպարտանում են իրենց վայրագություններով
Հիմա աշխատում են հինգ պրոֆեսիոնալ հոգեբաններ։ Անհրաժեշտության դեպքում նրանք խորհրդակցություններ են անցկացնում նաև տանը։
«Խոշտանգեք սպանելուց առաջ». Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների հայատյաց գրառումները