00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի խոսնակը կբողոքարկի Խաչատրյանների գործով վճիռը

© Photo : press office of the Government of RAПресс-секретарь премьер-министра Мане Геворгян на онлайн пресс-конференции Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн
Пресс-секретарь премьер-министра Мане Геворгян на онлайн пресс-конференции Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաձայն դատավճռի` Մանե Գևորգյանը պետք է իր էջում գրառում կատարի` նշելով, որ վարչապետը ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:

«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իմ դեմ դատական գործի շրջանակում դատարանի կայացրած վճռին: Պատրաստվում ենք Վերաքննիչ դատարան դիմել բողոքարկելու նպատակով»,- Sputnik Արմենիային ասաց Գևորգյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ` հունվարի 25–ին, պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակ Մանե Գևորգյանին ներողություն խնդրել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, այժմ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործերով մեղադրվող Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից։

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Артак Закарян  - Sputnik Արմենիա
Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին

Ըստ հաղորդագրության` Մանե Գևորգյանը 2020-ի ապրիլին Facebook-ի իր էջում գրել էր, որ Գագիկ Խաչատրյանը որդիների հետ կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ են ղեկավարում։

Խաչատրյանները հայցով պահանջել էին ներողություն խնդրել իրենց հասցեին հնչած արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Համաձայն դատավճռի` մինչև հունվարի 30-ը Մանե Գևորգյանը պետք է իր էջում գրառում կատարի` նշելով, որ վարչապետը ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից իր գրառման համար, ինչպես նաև հավելի, որ իր գրած արտահայտությունները իրականությանը չեն համապատասխանում: Դատավճռում ասվում է, որ եթե Գևորգյանի էջում հնարավոր չլինի նման գրառում տեղադրել, ներողության տեքստը պետք է տպագրվի առնվազն 5.000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում։

Խաչատրյանները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի. Փաշինյանից կգանձվի 8.000 դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի և 500.000 դրամ որպես Խաչատրյանների փաստաբանի վարձատրություն:

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին տված «Շահի ոսկիների» հետքերն է փնտրում. նոր մանրամասներ

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց։

Լրահոս
0