ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօրվա ընթացքում Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և «Գետափ» տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից` այն հավանական սպառնալիքներից դարձնելով ավելի անվտանգ:
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները: