https://arm.sputniknews.ru/20210125/lavrovn-u-zarify-kqnnarken-kernayin-kharabakhi-teman-26213349.html
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպելու են Մոսկվայում, այնուհետև Զարիֆն այցելելու է Հայաստան։ 25.01.2021, Sputnik Արմենիա
2021-01-25T16:24+0400
2021-01-25T16:24+0400
2021-01-25T16:28+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/97/18469752_0:31:2423:1401_1920x0_80_0_0_a75d0b7fc1aeca43603f841c0771c352.jpg
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/97/18469752_0:0:2423:1522_1920x0_80_0_0_7a5f41ef66b791c3f40e11639465db75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, արցախ, իրանի իսլամական հանրապետություն, մոհամմադ ջավադ զարիֆ, սերգեյ լավրով
ռուսաստան, աշխարհ, արցախ, իրանի իսլամական հանրապետություն, մոհամմադ ջավադ զարիֆ, սերգեյ լավրով
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի թեման. ՌԴ ԱԳՆ
16:24 25.01.2021 (Թարմացված է: 16:28 25.01.2021) Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպելու են Մոսկվայում, այնուհետև Զարիֆն այցելելու է Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:
«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրությունում:
Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ
Զարիֆն այժմ Ադրբեջանում է, իսկ հունվարի 27-ին նա կայցելի Հայաստան: