ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Վրաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսի փետրվարի 1-ից։
«Մենք որոշել ենք կանոնավոր չվերթեր իրականացնել։ Նշանակում է, որ կանոնավոր չվերթեր իրականացնող բոլոր ավիաընկերությունները կամ նոր ընկերությունները կարող են որոշակի պարբերականությամբ թռչել Վրաստան», - ասել է Տուրնավան։
Թռիչքների թույլտվություն կտրվի` հաշվի առնելով անվտանգության միջոցառումներն ու բժշկական պրոտոկոլները։
«Մենք քննարկում ենք և հաջորդ շաբաթ կորոշենք, թե ինչպես հեշտացնենք տարբեր երկրների այցելուների մուտքը Վրաստան», – ասել է Տուրնավան:
Նա հավելել է, որ առաջին հերթին դա կանդրադառնա ԵՄ երկրների, Իսրայելի և Պարսից ծոցի զբոսաշրջիկների վրա:
«Արդեն ամռանը մենք կկարողանանք ընդունել բոլոր զբոսաշրջիկներին», - եզրափակել է Տուրնավան։
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա
Հիշեցնենք` Վրաստանը բոլոր ուղղություններով կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցրեց մարտի կեսին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսային վարակի տարածումը համավարակ հայտարարեց: Դեպի Վրաստան և Վրաստանից դուրս միայն հատուկ չվերթեր էին իրականացվում երկրի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ամռանը կանոնավոր չվերթերը վերականգնվեցին, բայց քանի որ վարակի հետ կապվածը իրավիճակը վատացավ, արգելքը երկարաձգվեց։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը