00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:26
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օհանյանը հույս ունի, որ Սորոսը չի ազդի Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վրա

© SputnikПравозащитник Паргев Оганян
Правозащитник Паргев Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Անկախ դատավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլը»-ի նախաձեռնությանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուներ առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Պարգև Օհանյանը նշված թեկնածուների մասին դրական կարծիք հայտնեց` նշելով, որ երկուսն էլ փորձառու են, հատկապես Ջհանգիրյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե նախկինում ինչպիսին էին կառույցի գործառույթները և արդյո՞ք այն չէր ծառայում օրվա իշխանություններին, Օհանյանն ընդգծեց, որ դեռ առաջին նախագահի օրոք կառույցը կոչվում էր Արդարադատության խորհուրդ, որտեղ կար մեծ թերություն, այն է` Արդարադատության խորհրդի նախագահը նույն ինքը Հայաստանի հանրապետության նախագահն էր և բնականաբար կառույցը գտնվում էր նախագահի ազդեցության ներքո. ինչպես նա ցանկանար, այնպես էլ կլիներ։

Вывеска над входом в здание Конституционного суда Армении - Sputnik Արմենիա
«Վճռաբեկի և ՍԴ-ի միավորումը լեգիտիմ է». Խաչատուրյանը կողմ է Գերագույն դատարանի ստեղծմանը

«Դրանից հետո զուտ իրավաբանորեն տեղի ունեցավ դրական տեղաշարժ, իսկ վերջին սահմանադրական փոփոխություններից հետո կառույցը կոչվեց Բարձրագույն դատական խորհուրդ։ Այն ավելի անկախ է, որովհետև գործադիր իշխանության գործոնը չկա, կազմում հինգ դատավորներ և հինգ գիտնականներ են։ Բայց մյուս կողմից ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա և ապագայում ինչ խոսք չեն բացառվում ազդեցություններ։ Ամեն ինչ կախված է հենց դրանից, թե որքանով անկախ կլինի այդ կառույցը։ Համենայնդեպս, ուղղակի կախվածություն գործադիրից չունի, այլ հարց է, որ նշանակվելու է քաղաքական մեծամասնություն կազմող և գործադիր մարմինը ձևավորած մարմնի կողմից»,– նշեց «Անկախ դատավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը։

Օհանյանի դիտարկմամբ` 2018 թվականին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո դատական համակարգի վրա եղան ճնշումներ, և ոմանք հրաժարական տվեցին, նրանց փոխարեն նշանակվեցին նորերը, ըստ նրա` իշխանահաճո անձինք։

«Փաստ է, որ այստեղ հիմա անձերն այդքան դեր չեն խաղում, որքան խորհրդի, այդ պետական մարմնի անկախությունը, որը միշտ էլ խոցելի է։

ԲԴԽ բոլոր անդամներն իրենց արժանիքներով հանդերձ` կարող են որոշակի ազդեցությունների ենթարկվել, ինչն իհարկե կազդի խորհրդի որոշումների վրա։ Այլ հարց է, թե 10 անդամներից քանիսը կենթարկվեն ազդեցության, քանիսը կլինեն օբյեկտիվ, քանիսը՝ սուբյեկտիվ։ Մի խոսքով` անսխալական մարդիկ և կառույցներ չկան»,– նշեց նախկին դատավորը։ 

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, որ թեկնածու Դավիթ Խաչատուրյանը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է, ունի «Գրին քարտ» և ցանկացած պահի կարող է մեկել ԱՄՆ՝ մշտական բնակության, Օհանյանը հակադարձեց` նշելով, որ ՀՀ նախագահն էլ առողջական կարիքից դրդված` այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, ուստի ինչ հիմնավոր կասկածներ կարող են լինել նման դեպքերում։

«Չի կարելի այդպես». Ջհանգիրյանը դեմ է Գերագույն և կոռուպցիոն դատարանների ստեղծմանը

Նախկին դատավորը հորդորեց նման բաների հետևից չընկնել` ընդգծելով, որ Սորոսի հիմնադրամի մասին իր սուբյեկտիվ կարծիքն ունի, բայց հույս հայտնեց, որ Բաց հասարակությունների հիմնադրամը կամ ուղիղ ասած` Սորոսը չի ազդի մեր Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վրա, հատկապես հաշվի առնելով, որ ԲԴԽ–ն կոլեգիալ մարմին է ու 1-2 ձայնով չի որոշումներ ընդունում։

Հավելենք, որ այսօր ԱԺ-ում ԲԴԽ 2 անդամի ընտրություններ են։

Լրահոս
0