ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այսօրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն: