Ընդամենը երկու օրում Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողության որոշ լուսնկարներ տարածվեցին համացանցով մեկ։ Անմիջապես շատ պահանջված դարձավ ձեռնոցներով Բերնի Սանդերսի լուսանկարը։
Սենատորի հանդերձանքը մեմերի և կատակների ալիք բարձրացրեց սոցցանցերում, սակայն նաև բազմաթիվ հիացական ու ջերմ արձագանքների արժանացավ։
Պահակախումբն ընդհանրապես տարբերվեց. մեկը հանդիսավարի դերում էր` ներկայացնելով կարևոր անձանց, մյուսը հազիվ թևանցուկ էր արել ամերիկյան փոփ աստղին։ Ինչ–որ մեկն էլ Քամալա Հարիսի առաջ հետույքն էր տնկել` անմիջապես տեսախցիկի օբյեկտիվին ուղղված, իսկ արարողության գլխավոր հերոս Բայդենը հիշվեց երկար շիկահեր մազերի ֆոնին։
«Թող Աստված օգնի ինձ». Ջո Բայդենը երդվեց
Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը կայացավ հունվարի 20-ին և տարբերվեց նախորդ մյուս բոլոր արարողություններից ազգային գվարդիայի մեծաթիվ կազմով, հանդիսատեսի փոխարեն Ամերիկայի դրոշների առատությամբ և հյուրերի համեստ թվով։
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով