ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Չնայած փոքրիկ Արեգը` Արթուր և Էլինա Ջանիբեկյանների 4–րդ զավակը ծնվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին, ռուսական և հայկական շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հիմա են շնորհավորանքներ գրել`նոր տեղադրած նկարի տակ:
Հայտնի պրոդյուսեր, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, Instagram-ի իր էջում հրապարակել է նորածին որդու՝ Արեգի հետ արված հմայիչ լուսանկարը: Լուսանկարում փոքրիկը գլուխը դրել է մոր ուսին։
Նա չի մակագրել լուսանկարը, պարզապես «սրտիկ» է դրել։
«Աշխարհի ամենագեղեցիկ մայրիկը», - գրել է Ալսուն՝ սրտիկելով լուսանկարը:
Իսկ երգչուհի Իվետա Մուկուչյանը գրել է. «Ուրախ եմ քեզ համար, իմ գեղեցկուհի։ Բարի գալուստ, փոքրիկ հրեշտակ»:
Նորաթուխ մայրիկի հետևորդները նրան հաճոյախոսություններով են շռայլել։ Պետք է ասել` մայրությունն էլ ավելի է գեղեցկացրել Էլինային։
Իսկ բաժանորդներից մեկը գրել է. «Դուք գեղեցկուհի եք։ Իսկական Արցախյան գեղեցկություն»։
Արեգի ծնունդից երկու օր անց մեդիամագնատի կինը հրապարակել է նորածնի լուսանկարը՝ Հայաստանի դրոշով և Արցախի գլխավոր խորհրդանիշով:
«5.11.2020. Ջանիբեկյան Արեգ Արթուրի, բարի գալուստ այս խելահեղ աշխարհ։ Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավ ու բարի կդառնա։ Բոլորին երջանկության, խաղաղության և սեր եմ մաղթում»,- գրել էր Էլինան՝ տեղադրելով «No war» (»Ոչ պատերազմին») հեշթեգը։
Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները, բացի նորածին փոքրիկից, ունեն ևս 2 որդի` Նարեկը և Արամը, ինչպես նաև մեկ դուստր` էվան: