ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Պատերազմի սկսելուց հետո ընդհանուր առմամբ 3450 մարմին է մուտք է եղել դատաբժշկական կենտրոն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրական կարողանում ենք 30 մարմնի նույնականացման փորձաքննություն իրականացնել։ Սակայն պետք է նշեմ, որ նույնականացման գործընթացը կրկնակի, եռակի անգամ ավելացել է, քանի որ նոր սարք ենք ձեռք բերել»,–ասաց նախարարը։
Հունվարի 13-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը:
Հիշեցնենք` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ի ինքնությունը դեռ նույնականացված չէ։ Նա վստահեցրել էր` զոհերի թիվը 4000-ից չի անցնելու։
Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել