ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ:
Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է չանհանգստանալ: