00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման բան դեռ չէր եղել. աննախադեպ երդմնակալություն Վաշինգտոնում

© REUTERS / Saul Loeb / Pool via REUTERSИзбранный президент США Джо Байден во время присяги в качестве 46-го президента США в Капитолии США (20 января 2021). Вашингтон
Избранный президент США Джо Байден во время присяги в качестве 46-го президента США в Капитолии США (20 января 2021). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկայում անսովոր արարողություն տեղի ունեցավ։ Նման բան, որ գնացող նախագահը չցանկանա մասնակցել նորի երդմնակալությանը, մի անգամ եղել է, բայց նախանցած դարում։

Նախ` գնացող նախագահի մասին։ «Ֆիգարո» ֆրանսիական պարբերականի թղթակից Ադրիան Ժոլմեսը, վկայակոչելով Սպիտակ տան անանուն մի աշխատակցի, գրեց, որ Դոնալդ Թրամփը տխուր է։ Եվ դա միանգամայն հասկանալի է՝ տխուր է ավարտվում նրա քառամյա պաշտոնավարումը։ Թրամփի վարկանիշը, որն ընտրվելուց հետո բավական բարձր էր, այժմ նվազել է մինչև 30 տոկոս։ Ավելին, պաշտոնավարման ավարտին նրա դեմ երկու անգամ իմփիչմենտ նախաձեռնեցին, իսկ նման բան ընդհանրապես չի եղել Ամերիկայի ողջ պատմության ընթացքում։

Инаугурация Джона Байдена - Sputnik Արմենիա
«Թող Աստված օգնի ինձ». Ջո Բայդենը երդվեց

Ինքը՝ Թրամփը, պնդում է, թե, հակառակը, մեծ հաջողություններ է արձանագրել, մասնավորապես Ամերիկայում մշակվել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը, իսկ դա չափազանց կարևոր է, որովհետև գիտեք՝ այդ երկիրը աշխարհի առաջատարն է համավարակի տարածման տեսակետից, լուրջ միջոցներ են ձեռնարկվել կորոնավիրուսի պայմաններում տնտեսության ակտիվությունը բարձր պահելու համար։ Թրամփը նաև ասել է, որ իրեն հաջողվել է միավորել աշխարհը Չինաստանի դեմ։ Համաձայնեք` խիստ կասկածելի նվաճում։ Մանավանդ հայաստանցին, որը պարբերաբար պատկառելի օգնություն է ստանում Չինաստանից, հազիվ թե հասկանա՝ իսկ ինչ լավ բան կա այդ երկրի դեմ պայքար ծավալելու մեջ։ Բայց մի հարցում Թրամփի հետ դժվար է չհամաձայնել։ Գնացող նախագահը փաստել է, որ վերջին տասնամյակների ընթացքում բոլոր նախագահները երկարատև պատերազմներ են սկսել, այնինչ ինքը չի նախաձեռնել գեթ մեկ պատերազմ։

Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա

Ինչևէ, Դոնալդ Թրամփը չմասնակցեց այսօրվա երդմնակալությանը, այլ վերջին անգամ նստեց նախագահական ինքնաթիռը և մեկնեց Ֆլորիդա, որտեղ գտնվում է նրա ամառանոցը։ Նման բան, որ գնացող նախագահը չցանկանա մասնակցել նորի երդմնակալությանը, մի անգամ իհարկե եղել է, բայց գիտե՞ք` երբ` նախանցած դարում՝ 1869 թվականին, երբ Էնդրյու Ջոնսոնը հրաժարվեց մասնակցել իր հաջորդի պաշտոնադրման արարողությանը։

Директор окружного департамента транспорта Джефф Марутян (слева) здоровается с Кевином Миллсом, старшим вице-президентом по политике компании Rails-to-Trails (8 мая 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Ջո Բայդենի թիմում ևս մեկ հայ կլինի. Մարությանը պաշտոն է ստացել

Հիմա` այսօրվա երդմնակալության մասին։ Այսպիսի բան երբեք դեռ չէր եղել։ Խոսքը ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված իրադրության մասին է։ Իշխանությունները լավ են հիշում հունվարի 6-ը, երբ Թրամփի կողմնակիցները, որոնցից շատերը զինված էին, հարձակվեցին խորհրդարանի վրա։ Իրավապահների հետ բախումների հետևանքով զոհվեց 5 մարդ։ Մտավախություն կար, որ այդ ամենը կարող է նաև այսօր կրկնվել։ Դրա համար էլ անվտանգության ուժեղացրած միջոցներ էին ձեռնարկվել։ Միայն մի` առաջին հայացքից աննշան դետալ։ Ջո Բայդենը շատ է սիրում գնացքով երթևեկել, և ասում են՝ այսօր էլ էր նա ուզում ոչ թե մեքենայով, այլ գնացքով գալ երդմնակալության։ Բայց չստացվեց այն պարզ պատճառով, որ Կապիտոլիումի մոտով անցնող բոլոր գնացքները չեն աշխատում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հեռացող Թրամփն ու երդմնակալության պատրաստվող Սպիտակ տունը. լուսանկարներ

Ու այսօրվա արարողության ևս մի առանձնահատկություն։ Եթե հիշում եք, անցած արարողությանը ներկա էր մոտ երկու միլիոն մարդ. կազմակերպիչները պարզապես շահագրգռված էին, որ հնարավորինս շատ մարդ գա։ Հիմա հակառակն է՝ երդմնակալության վայրում 200 ծառ կար և ընդամենը 100 մարդ, որոնք տեղավորվել էին սոցիալական հեռավորության վրա։ Ճիշտ է, համերգին էլի, ինչպես և նախորդ տարիներին, մասնակցեցին ամենահայտնի աստղերը՝ Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան. Բրյուս Սպրինգստինը և ուրիշներ։ Բայց միևնույնն է, համաձայնեք, բավական տարօրինակ էր այս տարվա արարողությունը. նման բան դեռ չէր եղել։

 

Լրահոս
0