00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին

© Photo / official site of the Prime minister of RAДепутаты слушают речь премьер-министра Никола Пашиняна на специальном заседании парламента Армении (27 сентября 2020). Еревaн
Депутаты слушают речь премьер-министра Никола Пашиняна на специальном заседании парламента Армении (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ իշխանության հարցի քննարկումը «չենք տեղափոխելու փակ սենյակ»։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագրերը շարունակվում են քննարկվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին, այժմ՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե ինչու իշխող ուժը հրաժարական չի տալիս ու չի լսում ընդդիմության պահանջը։

«Նախորդ տարեվերջին մենք կոնկրետ առաջարկով ենք հանդես եկել, ընդ որում, այնպիսի պայմաններում, երբ ակնհայտ դարձավ, որ իշխանության հրաժարականի հրապարակային պահանջ գեներացնելու փորձը չի ստացվել։ Մենք առաջարկել ենք 2021-ի ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Ինձ համար զարմանալի կերպով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը։ Ուստի իշխող ուժի համար տրամաբանական չէ, որ ինքը իր համար անի ընտրություններ։ Ես կարծում եմ, որ նրանք այդ քայլով էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը։ Սակայն ընտրությունների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, մենք պատրաստ ենք», - ասաց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը, և ոչ թե ընդդիմադիր կուսակցությունները կամ հենց ինքը իշխանությունը։

«Մոտ 1300 քրեական գործ կա»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչու իր ասած դավաճանները չեն պատժվել

«Վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին։ Մենք չենք անի այնպիսի քայլ, որ ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից և լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկման», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 17 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Լրահոս
0