ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց 6 շաբաթյա ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, որևէ գաղտնի հավելված չունի, հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Որևէ գաղտնի հավելված չկա։ Ես չեմ տեսնում՝ ինչ թեմաներ կարող են ինչ-որ գաղտնիքների առարկա լինել»,-հայտարարեց Լավրովն այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ։
Նա նաև էկզոտիկ համարեց Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը։
«Հասկանում եմ՝ Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։ Մեր մտքի ծայրով նույնիսկ այդպիսի բան չի անցնում»
Լավրովը շեշտեց, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այդտեղի երկրների, ու առաջին հերթին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
«Մենք կօգնենք Հայաստանին ու Ադրբեջանին այնպիսի լուծում գտնել, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կապահովի»,-հավելեց նա։