00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ–ն Առնո Բաբաջանյանին ու Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշադրամներ է թողարկել

© Sputnik / Asatur YesayantsПамятник армянскому драму напротив здания Центробанка
Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուշադրամները կարելի է գնել ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը Առնո Բաբաջանյանի 100-ամյակի ու Գրիգոր Տաթևացու 675-ամյակի կապակցությամբ 2 հուշադրամ է թողարկել։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները. ԿԲ

Կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանին (1921-1983 թթ.) նվիրված հուշադրամի դիմերեսին հարսանեկան զույգ է, սոլի բանալու, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ, դարձերեսին՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Արծաթե հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է։

© Photo : Центральный банк АрменииԱռնո Բաբաջանյան
ԿԲ–ն Առնո Բաբաջանյանին ու Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշադրամներ է թողարկել - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյան

Հայոց եկեղեցու եռամեծ վարդապետ, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ Գրիգոր Տաթևացու (1346-1409 թթ.) ծննդյան 675-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին Տաթևի վանքն է, դարձերեսին՝ Գրիգոր Տաթևացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

Էսքիզների հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը (դիմերես) և Լուսինե Լալայանը (դարձերես): Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Արծաթյա հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է։

© Photo : Центральный банк АрменииԳրիգոր Տաթևացի
ԿԲ–ն Առնո Բաբաջանյանին ու Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշադրամներ է թողարկել - Sputnik Արմենիա
Գրիգոր Տաթևացի

Նշենք, որ հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Доллары - Sputnik Արմենիա
Եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի պատրաստվում այն վերադարձնել նախկին 480-ի

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

Հայաստանում բանկային ավանդների վերադարձի նոր խնդիրներ են առաջացել. ԿԲ նախագահ

Լրահոս
0