ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի-Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին», - նշեց նա:
Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։
Ըստ տեղեկությունների` Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: