ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 15–ամյա երեխաներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է հունվարի 16-ին` ժամը 22։25-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Ջ․, ծնված 2005 թ․) բախվել է կայանած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենային։ «Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ․ Ջ․-ին և ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 2005 թ․) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։