ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջից զինվորներն սկսեցին արձակուրդ գալ։ Օրերս, երբ հերթական զինվորներն էին ժամանակավոր տուն վերադարձել, նրանց ծնողները բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ` պահանջելով անվտանգության երաշխիքներ իրենց որդիների հետագա ծառայության համար։ Ծնողների մի մասն էլ պահանջում էր զորացրել իրենց որդիներին։