00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորած զինվորի ծնողներից 1.5 մլն դրամ են յուրացրել` խոստանալով վերադարձնել տղային

© Sputnik / Aram NersesyanКаска на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах
Каска на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 13-ին ծնողներն իմացել են, որ իրենց որդին, որից մի քանի ամիս լուր չունեին, զոհվել է։ Գումարը նրանցից մինչ այդ են յուրացրել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզում մի տղամարդ խաբել է անհետ կորած զինվորի ծնողներին ու 1.5 մլն դրամ յուրացրել։ Տեղեկությունը հայտնէ shamshyan.com–ը։

«Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․Մ․-ից, որը հայտնել է, որ իր որդին ծառայել է Արցախի Մեխակավանի` ժողովրդին հայտնի Ջաբրայիլի զորամասում, և անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկը 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել»,–նշված է կայքում։

Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել և տևական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ։ Սակայն ոմն Հարութ, որը ներկայացել է որպես զորամասի ծառայող, խոստացել է գումարի դիմաց տղային գերությունից վերադարձնել տուն։ Ու խարդախությամբ, զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։

Родственники пропавших без вести военнослужащих перед зданием министерства обороны (23 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Անհետ կորածի հոր հանդեպ քրգործ է հարուցվել. նա ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ դարպասին

Հունվարի 13-ին ծնողներն իմացել են, որ իրենց որդին զոհվել է։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ զինվորի ծնողներին խաբած, նրանցից խարդախությամբ գումար կորզածին հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լրահոս
0